Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Պաշտոնական կայք

  • Խորհրդարանի մասին
  • Պատգամավորներ
    • 1-ին գումարում
      • 1-ին նստաշրջանի պատգամավորներ (2014 թ.)
      • 2-րդ նստաշրջանի պատգամավորներ (2014 թ.)
      • 3-րդ նստաշրջանի պատգամավորներ (2015 թ.)
      • 4-րդ նստաշրջանի պատգամավորներ (2016 թ.)
      • 6-րդ նստաշրջանի պատգամավորներ (2017 թ.)
      • 1-ին գումարման պատգամավորներ (2014-2018 թ.թ.)
    • 2-րդ գումարում
      • 1-ին նստաշրջանի պատգամավորներ (2018 թ.)
  • Հանձնաժողովներ
  • Նստաշրջաններ
    • 1-ին գումարում
      • Առաջին նստաշրջան
        • 1-ին նստաշրջանի մասին
        • 1-ին նստաշրջանի օրակարգ
        • 1-ին նստաշրջանի արձանագրություներ
        • 1-ին նստաշրջանի ելույթներ
        • 1-ին նստաշրջանի ուղերձը
      • 2-րդ նստաշրջան
        • 2-րդ նստաշրջանի մասին
        • 2-րդ նստաշրջանի օրակարգ
        • 2-րդ նստաշրջանի արձանագրություներ
        • 2-րդ նստաշրջանի ելույթներ
        • 2-րդ նստաշրջանի ուղերձը
      • 3-րդ նստաշրջան
        • 3-րդ նստաշրջանի մասին
        • 3-րդ նստաշրջանի օրակարգ
        • 3-րդ նստաշրջանի արձանագրություներ
        • 3-րդ նստաշրջանի ելույթներ
        • 3-րդ նստաշրջանի ուղերձը
      • 4-րդ նստաշրջան
        • 4-րդ նստաշրջանի մասին
        • 4-րդ նստաշրջանի օրակարգ
        • 4-րդ նստաշրջանի արձանագրություներ
        • 4-րդ նստաշրջանի ելույթներ
        • 4-րդ նստաշրջանի ուղերձը
      • 5-րդ նստաշրջան
        • 5-րդ նստաշրջանի մասին
        • 5-րդ նստաշրջանի օրակարգ
        • 5-ին նստաշրջանի արձանագրություներ
        • 5-րդ նստաշրջանի ելույթներ
        • 5-րդ նստաշրջանի ուղերձը
      • 6-րդ նստաշրջանի մասին
        • 6-րդ նստաշրջանի օրակարգ
        • 6-րդ նստաշրջանի արձանագրությունը
        • 6-րդ նստաշրջանի ելույթներ
        • 6-րդ նստաշրջանի ուղերձը
      • 7-րդ նստաշրջան
        • 7-րդ-նստաշրջանի մասին
        • 7-րդ-նստաշրջանի օրակարգ
        • 7-րդ-նստաշրջան արձանագրությունը
        • 7-րդ-նստաշրջանի ելույթներ
        • 7-րդ-նստաշրջանի ուղերձը
    • 2-րդ գումարում
  • Որոշումներ
    • խորհրդարանի որոշումներ
    • խորհրդարանի Նախագահության նիստեր
      • 2014 թ. խորհրդարանի Նախագահության նիստեր
      • 2015 թ. խորհրդարանի Նախագահության նիստեր
      • 2016 թ. խորհրդարանի Նախագահության նիստեր
      • 2017 թ. խորհրդարանի Նախագահության նիստեր
      • 2018 թ. խորհրդարանի Նախագահության նիստեր
      • 2019 թ. խորհրդարանի Նախագահության նիստեր
  • Օրենքներ եւ հռչակագրեր
  • Իրավական փաթեթ
    • Միասնական իրավական փաթեթ
    • Միջազգային պայմանագրեր եւ կոնվենցիաներ
  • ԱՀՀ Նախագահ
  • ԱՀՀ Կառավարություն
  • ՄԱԿ
  • Հայտարարություններ
  • Ելույթներ
  • Նորություններ
  • Հրապարակումներ
  • Տեսանյութեր
  • Մամուլ
  • Ուղիղ եթեր
  • Հայերեն
  • Արեւմտահայերեն
  • English
  • Русский
  • Français
  • Türkçe

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի անժամկետության մասին, որը ենթակա չէ չեղարկման կամ բեկանման, պարտադիր է կատարման դրա բոլոր կողմերի համար և չունի վաղեմության ժամկետ

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության Նախագիծ

Նիկոլ Փաշինյանի անընդունելի հայտարարությունն և դիրքորոշումը. «Սա, այո, հրաժարում է անկախության հռչակագրից, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից». Փաշինյանի ուղերձը ամբողջությամբ

  • 23.11.2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով՝ կապված ՀՀ նոր սահմանադրության նախագծի հրապարակման հետ։

Նոյեմբերի 23–ին, հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

 

 

«Ուշադրություն, մեջբերում եմ․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մեջբերումը Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության առաջին նախագծից էր, որն Արդարադատության նախարարությունն իմ հանձնարարությամբ հրապարակել է այսօր՝ հատուկ ստեղծված կայքում։ Կայքի առանցքային նպատակն ապահովելն է, որ յուրաքանչյուր քաղաքացի առավել հարմարավետ ձևաչափով ծանոթանա նախագծին և ներկայացնի իր առաջարկները։

Նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզնից՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։

Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել։ Թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում ակնհայտորեն բազում անդրադարձներ պետք է ունենամ այս հարցին, մանավանդ, որ ակնկալում եմ նախագծի ակտիվ հանրային քննարկում։Այս պահին ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մի քանի շարժառիթների և փաստարկների։

Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև, որը բոլոր դեպքերում բխում է Սահմանադրությունից։ Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ՝ այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել, հանրային լայն ըմբռնման համաձայն՝ այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են։

Հենց հիմա մի փորձարարություն անենք․ արդյո՞ք դու, այո դու՝ հարգելի քաղաքացի, որ հիմա դիտում ես այս եթերը, արդյո՞ք այսօր Հայաստանում գործող Սահմանադրությունը դու քոնն ես համարում։ Ակնհայտորեն՝ ոչ։

Ու մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից, երբ քաղաքացին Սահմանադրությունն իրենը չի համարում, երկրում հաստատված իրավակարգն իրենը չի համարում և , ի վերջո, պետությունն իրենը չի համարում։

Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը քոնը լինի, իրավակարգը քոնը լինի և այսպիսով՝ պետությունը լիարժեք և ամբողջական քոնը կլինի։ Իմ կամ որևէ մեկի Սահմանադրությունը չի սա, սա քո Սահմանադրությունն է, որն ասում է․ «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։

Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է»։

Այս նախագիծը նրա համար է, որ իրավակարգը դառնա քոնը, Սահմանադրությունը դառնա քոնը, պետությունը դառնա քոնը, որովհետև Սահմանադրության այս նախագիծն ասում է․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է»։

Նորից մեջբերեմ․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է»։Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում 4-րդ Հանրապետություն։

Ինչո՞վ է տարբերվում 4-րդ Հանրապետությունը 3-րդ Հանրապետությունից։ Հակամարտության բացակայությամբ, սիրելի հայրենակիցներ։

Հայաստանի 3–րդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար։ Դա ակնհայտ է, ոչ միայն 1990–ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից։

Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալմանվելներ, դոդիգագոներ, կալուգացիսամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ Մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել։

Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը, թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին։ Բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես չգիտեմ, խոստովանում եմ, չգիտեմ, թե վաղը ո՞ր դատարանը ի՞նչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող Կառավարության առկայության պայմաններում, բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։

Այս Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձված է ժողովրդին, նոր Սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին։

Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է։ Եվ սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից։

Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար։ Մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և Հայաստանի Հանրապետությունն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը։

Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛քաղաքացիներ,

Ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։

Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք ինստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն։

Սա, ըստ էության, նոր վիճակ է մեր ժողովրդի պատմության համար, որովհետև մենք սովորաբար ունեցել ենք կամ խաղաղություն, կամ պետություն։

Խորհրդային միության փլուզման շեմին, թերևս, հենց դրա համար է ստեղծվել Ղարաբաղի հակամարտությունը, որ խաղաղությունը երազանք դառնա, և այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին։

Եվ ուզում եմ ուղիղ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել, և այո՛, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին։

Բայց այսօր մեր նահատակների զոհողությունների, ձեր, ձեր տառապանքների ու զրկանքների գնով, սիրելի ժողովուրդ, եկել հասել ենք մի կետի, որ ունենք միևնույն ժամանակ, պատկերացնու՞մ եք, միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն ունենալու հնարավորություն, և՛ խաղաղություն, և՛ անկախություն ունենալու հնարավորություն։

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել։ Հենց սրա հետ է նրանց խնդիրը, հենց սա թույլ չտալն է նրանց առաքելությունը։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։

Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչու։ Քանի որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վեցով պակաս են նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, ես ընդդիմությանն արել եմ հետևյալ առաջարկը և հիմա այդ առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում ձեր բոլորի աչքի առաջ՝ պատասխանատու կերպով։ Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե։ Այդպիսով՝ հնարավորություն ստեղծվի, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշեք դուք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիներդ՝ հանրաքվեի արդյունքներով։

Առաջարկի շարունակությունը, որն աննախադեպ հնարավորություն է ընդդիմության համար, հետևյալն է․ եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, նոր Սահմանադրությունը չընդունվի, ես հրաժարական կտամ և կհեռանամ վարչապետի պաշտոնից։ Իսկ եթե դուք՝ այսինքն ժողովուրդը, կողմ քվեարկի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական, թե արտահերթ, այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Իսկ մինչև հաջորդ ընտրությունն ընկած ժամանակահատվածում՝ որպես վարչապետ, կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը համոզված եմ, տեղի կունենա։

Այդպիսով՝ Հայաստանը կհասնի պատմական մի բոլորովին նոր հանգրվանի, երբ այլևս չպիտի ընտրություն կատարենք խաղաղության և պետության, խաղաղության և անկախության, խաղաղության և բարեկեցության, խաղաղության և ժողովրդավարության միջև։ Մենք պետք է ունենանք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, և՛ պետություն, և՛ բարեկեցություն, և՛ ազատություն, և՛ ժողովրդավարություն։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ահա, մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, և մեզ մնում է պարզել մեր ձեռքը և վերցնել այն։ Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին, հույս ունեմ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից, և չի փորձի խոչընդոտել Հայաստանի Հանրապետության տիրոջը, այսինքն՝ ժողովրդին։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.

6 − two =

Որոնում

+Radik Khamoyan - 1
Тигран Пашабезяан
Արմեն Տեր-Սարգսյան
Saida Oohanyan
Photo - Yuliya Gyuloyan
Бейрут - Мощнейший взрыв в порту - 04.08.2020 - 2
previous arrow
next arrow

Նորություններ

  • Պատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ
  • Կոչ ենք անում արգելափակել Ադրբեջանի հնարավոր թեկնածությունը ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում. Հայտարարություն
  • Լսումներ ԱՄՆ Կոնգրեսում․ Թուրքիան և Ադրբեջանը գոյաբանական սպառնալիք են քրիստոնյա Հայաստանի համար
  • ՇՏԱՊ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից 106 տարի անց. հայ-ամերիկյան համագործակցությունը պետք է միավորի խաղաղությունը, իրավունքը և պատմական պատասխանատվությունը, 24 նոյեմբերի 2026 թ․
  • Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն
  • Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրություն
  • Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության Նախագիծ
  • Նիկոլ Փաշինյանի անընդունելի հայտարարությունն և դիրքորոշումը. «Սա, այո, հրաժարում է անկախության հռչակագրից, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից». Փաշինյանի ուղերձը ամբողջությամբ
  • ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի անժամկետության մասին, որը ենթակա չէ չեղարկման կամ բեկանման, պարտադիր է կատարման դրա բոլոր կողմերի համար և չունի վաղեմության ժամկետ
  • Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների պետությունների ղեկավարների հռչակագիրը խաղաղության մասին – 2026 թ. նոյեմբերի 19, Շենժեն (Չինաստան)
  • Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
  • CSI. Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից
  • Ընդդիմության նկատմամբ ճնշումն ու ԿԸՀ-ի որոշումը հարցեր են առաջացրել Հայաստանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ  և ազդել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական ներկայացվածության վրա․ ԵԽԽՎ
  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը Հայաստանի անկախության վերականգնման 35-ամյակի առթիվ
  • Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը. Անկախության հռչակագրի հղումը Հայաստանի Սահմանադրությունից հանելը մարտահրավեր է հայ ժողովրդին
  • Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրանում է Ադրբեջանի ֆաշիստական ​​ռեժիմի կողմից Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի 3-րդ տարելիցը
  • Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր Աթոռ
  • The Telegraph․ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Քարդիֆում կքննարկեն Մեծ Բրիտանիայի բաժանումը
  • Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել
  • «GEMINI» ԱԲ-ի վերլուծություն․ Կկարողանա՞ միջազգային հանրությունը վերջապես ստիպել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։

© 2026 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան).

Made with by Graphene Themes.