ԱՄՈԹ! Հայրենիքի եվ հայ ազգի դավաճան – իշխող կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան. “Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ”

Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով թուրքական իշխանություններից: Այս մասին նշեց Փաշինյանի դաշնակից, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի առաջարկին՝ ցուցակագրել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անունները եւ տվյալները:

«Եթե դա հնարավոր լինի անել եւ միջազգային դատարանների միջոցով նյութական պատասխանատվության  ենթարկել թուրքական իշխանություններին, ապա դա տրամաբանական է: Իսկ եթե դա նայում ենք որպես ահասարսուռ մի երեւույթ, այդտեղ թվաբանությունը իմաստ չունի: Ցեղասպանություն է եղել, որը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ, այլ նաեւ տեղահանումն է ցեղասպանություն համարվում: Ցեղասպանության փաստը ոչ ոք չի կարող ժխտել»,-ասաց նա:

 

Աղազարյանը նկատեց, որ Հայաստանը չի կարող Թուրքիայի նկատմամբ որեւէ պահանջատիրական իրավական ակտ ներկայացնել. «Որովհետեւ ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության մեջ, որտեղ պետական քաղաքականության հետեւանքով մի ողջ ազգ ոչնչացվել ու տեղահանվել է: Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, հետեւաբար չենք կարող պահանջատեր լինել: Ուրիշ բան, որ աշխարհի տարբեր վայրերում ապրող յուրաքանչյուր անձ հայց ներկայացնի, եթե կարողանա այդ ամենը հիմնավորել:

Ես երբեք կողմ չեմ եղել, որ Հայաստանը պահանջատեր է այդ իմաստով: Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից: Պահանջատեր լինենք, որ ի՞նչ, ասենք՝ էդ հողերը տվեք Հայաստանի Հանրապետությա՞նը: Ո՞ր միջազգային նորմերի հիման վրա:

Բա որ հանկարծ Թուրքիան վերցնի ու մի քանի նահանգ տա Հայաստանին, ի՞նչ է տեղի ունենալու: Օպերայի հրապարակում հանրահավաք կլինի, մենք կզրկվենք իշխանությունից եւ իշխանությունը կանցնի այլ ժողովրդի ձեռքը

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seven + one =