«Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Այս շաբաթվա ընթացքում միացել են «Հայաքվե»-ին 16 հազար քաղաքացիներ: Այս ընթացքում՝ «Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի, որից՝ 24.660-ը Երեւանում, 29.360-ը՝ մարզերում եւ 760-ը էլէկտրենային ստորագրության միջոցով են միացել»,-ասաց նա:
Նա նշեց, որ իշխանությունները անցել են վարչական ճնշումների եւ այս շաբաթվան ճնշումների առումով ռեկորդային է եղել:
«ՔՊ-ականները հատկապես գյուղական համանքներում տառացիորեն պայքար են սկսել քաղաքացիների դեմ. գործից կհանենք, փարոսից կզրկենք, երեխուդ բանակում վնաս կտանք, մտածի ապագայիդ մասին, բազմաթիվ են դեպքերը, ու մենք տեսել ենք, որ մարդիկ ահաբեկված են, նույնիսկ գյուղից ախել են: Բայց դրան հակառակ «Հայաքվե»-ն թափ է հավաքում»,-ասաց նա:
«Հայաքվե» -ն կավարտվի վաղաժամ՝ հաջորդ շաբաթվա վերջին: Այս մասին հայտնեց Ավետիք Չալաբյանը։
«Ստորագրահավաքը մենք կավարտենք օգոստոսի 4-ին, այսինքն՝ երկու շաբաթ շուտ, եւ այդ երկու շաբաթը կօգտագործենք արդյունքները ամփոփելու համար: Ովքեր որ չեն միացել, կարող են հաձորդ շաբաթ միանալ»,-ասաց նա:
Նախաձեռնության պաշտոնական ավարտը օգոստոսի 19-ին էր նախատեսված, բայց օգոստոսի 4-ին կլինի վերջին օրը։
«Եթե անհրաժեշտություն լինի գնալ երկրորդ փուլին, առաջին փուլում մասնակցածները չեն կարող մասնակցել երկրորդ փուլին՝ ըստ Հանրաքվեի մասին օրենքի»,- ասաց նախաձեռնության համակարգողը։
Նա նշեց, որ սա պարզ օրենսդրական նախաձեռնություն չէ, այլ կանխորոշելու է մեր երկրի զարգացման վեկտորը: