Ադրբեջանը գոյության իրավունք չպետք է ունենա․ Իրանագետ, ԵՊՀ պրոֆեսոր

Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու հնարավորության մասին հարցի քննարկմամբ մենք փաստացի հաստատում ենք Ադրբեջանի գոյության իրավունքը։ Այո, մենք պետք է կասկածի տակ դնենք Ադրբեջանի գոյության իրավունքը։

Այս մասին մարտի 21-ին «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։ Ադրբեջանը, որպես պետություն, ըստ իրանագետի, ստեղծվել է երկու առանցքի շուրջ՝ հակաիրանական եւ հակահայկական։ «Եվ այսպես, ունե՞նք արդյոք մենք համարձակություն հայտարարելու մեր հասարակությանը, որ որեւէ զիջման դեպքում Ադրբեջանը չի համաձայնի Հայաստանի հետագա գոյության հետ։ Իմ կարծիքով, մենք պետք է առնվազն մեկ հարց քննարկենք։

Մենք Ադրբեջանին որպես պետություն ոչնչացնելու հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ։ Մեզ Ադրբեջանի վերացմանն ուղղված տեսլական է անհրաժեշտ։ Այո՛, այս պետությունը, որը հակահայկական օրակարգ ունի, գոյություն ունենալ չի կարող։ Պետությունը, որը պարբերաբար խոսում է Հայաստանի չգոյության մասին, ինքը պետք է զրկվի գոյության իրավունքից»,- ասաց Ոսկանյանը։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

17 − four =