ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը համաձայնեցրել է Հոլոքոսթի ժխտման սահմանումը եւ կոչ արել սոցիալական ցանցերին հակասեմականության դեմ պայքարի «ակտիվ միջոցներ ձեռնարկել», տեղեկացնում է Reuters-ը։
«Գլխավոր վեհաժողովը ուժեղ եւ ոչ երկիմաստ ազդանշան է ուղարկում այդ պատմական փաստերի ժխտման կամ խեղաթյուրման դեմ»,- ասել է ՄԱԿ-ում Գերմանիայի դեսպան Անթիե Լենդերցեն։ «Պատմական փաստերն անտեսելը մեծացնում է դրանց կրկնվելու վտանգը»։
Գլխավոր վեհաժողովը՝ 193 անդամով, առանց քվեարկության ընդունել է բանաձեւ, որը կազմել են Իսրայելը եւ Գերմանիան։