Վիկտորիա Նուլանդ. ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա Սիրիայի, Լիբիայի եւ Ղարաբաղի հարցով

ԱՄՆ-ն շատ բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ինչը մեծ աշխատանք կպահանջելի, քանի որ Անկարան հրաժարվում է ժողովրդավարությունից, հայտարարել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք երկկողմ հարաբերություններում շատ աշխատանք ունենք անելու՝պարզելու համար մեր մտահոգությունները ոչ միայն այն մասով, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլեւ՝ երկրի ներսում, ներառյալ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ մամուլի ազատությունը»,- ասել է Նուլանդը միջազգային հարաբերությունների հանձնաժողովում:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցը պետք է աջակցի ժողովրդավարությանը: Ես անհամբեր սպասում եմ Անկարա վերադառնալու եւ այս հարցով զրույցներ սկսելու հնարավորությանը»:

Ըստ Նուլանդի՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա «Ս-400» համակարգերի շուրջ եւ պահպանել նույն դիրքորոշումը Սիրիայի, Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում: «Եվ ավելի լայն իմաստով՝ մենք պետք է ՆԱՏՕ-ում սկսենք խոսել մեր դաշնակիցների շրջանում մեր արժեքներից հրաժարվելու մասին»,- ասել է նա:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four × 3 =