Ռուսաստանում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել

Ռուսաստանում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Այսօր մենք առաջարկում ենք արտահանել մի շարք ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետախուզական համալիր: Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք իրականացնել մատակարարումները»,- նշել է Ռեշետնիկովան՞

«Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետախուզական համալիրի առավելագույն թռիչքային զանգվածը կազմում է 1 տոննա, իսկ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն զանգվածը՝ 200 կգ:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 + 3 =