Տեսակետ. «Հայրենիք» կուսակցություն. Փաշինյանը միտումնավոր է երկիրը տարել պարտության

2018 թվականին Հայաստանում իշխանության եկավ ուժ, որը պարտավորվեց լուծել Ղարաբաղյան հակամարտությունը՝ այդպիսով փակելով ԼՂ հակամարտության երկար էջն ու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի թշնամանքը: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:

Նրա խոսքով՝ երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ հաշտեցման չի գնացել պատերազմի ժամանակ, քանի որ այդ դեպքում իրեն դավաճան կհամարեին, ապա նա նկատի ուներ հետեւյալը. «Նրա տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե ես լուծեմ հարցը խաղաղ ճանապարհով, ապա մարդիկ կհարցնեն՝ «Մենք բանակ չունե՞նք, թող բանակը կռվի, եւ մենք կհաղթենք»: Ես կռվում էի իմանալով, որ մենք կպարտվենք, քանի որ այդ պահին ադրբեջանական բանակն ավելի ուժեղ էր սպառազինությամբ, եւ այդ պահին նրան աջակցում էր Թուրքիան՝ ներգրավվելով վարձկանների»,-պարզաբանեց Սահակյանը:

Նա համոզված է, որ այդ ամենն արվել է նրա համար, որպեսզի հանրությանը համոզի, որ բանակը պարտվել է պատերազմում, եւ արդեն ոչինչ չի կարելի անել: Սահակյանը կարծում է, որ Փաշինյանը միտումնավոր է երկիրը տարել պարտության:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four × three =