Հայաստանը հետ է կանչում Իսրայելում դեսպանին խորհրդակցությունների համար

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում արտակարգ եւ լիազոր դեսպանին խորհրդակցությունների համար: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Պատասխանելով Ադրբեջանին սպառազինության մատակարարման մասին հարցին՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հայկական կողմը համարում է, որ անթույլատրելի է Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրականացնում է լայնածավալ ագրեսիա ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: Հայկական կողմը դիվանագիտական ալիքներով բազմիցս հայտնել է իր

մտահոգությունը իսրայելցի գործընկերներին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի ԱԳՆ-ն որոշում է կայացրել կանչել դեսպանին խորհրդատվությունների համար:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × three =