Թալիշները կողմ են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը․ Թալիշական կազմակերպությունների կոչը

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից և համատեղ զորավարժություններ անցկացնելու  պատրվակով  Ադրբեջանում թուրքական զորքերի  հայտնվելուց հետո հակառուսական քարոզչությունն այս հանրապետությունում աննախադեպ մասշտաբներ  ընդունեց՝  հասնելով   իր գագաթնակետին: Իշխանությունների կողմից վերահսկվող տեղական զանգվածային լրատվամիջոցները, ներառյալ հեռուստաալիքները, անընդհատ քարոզչություն են իրականացնում՝ երկրի բնակչությանը  Ռուսաստանի դեմ տրամադրելով: Այս ֆոնին, իշխանությունների աջակցությամբ, Թուրքիայի դեսպանատան առաջ  արհեստականորեն կազմակերպվում են ցույցեր,  տարբեր տեսակի ժողովրդական աջակցության  ակցիաներ, որպեսզի թուրքական զորքերը, որոնք պետք է հեռանային երկրից օգոստոսի 10-ի զորավարժությունների ավարտից հետո, մնան  հանրապետությունում:

Ադրբեջանից մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ երկրի իշխանությունները չեն հրաժարվում թալիշներին նման ցույցերի  ներգրավման իրենց փորձերից:

Այսպիսով,  օրեր առաջ  տարբեր պատրվակներով  օգտագործելով վարչական ռեսուրսներ՝  Թուրքիայի դեսպանատան առաջ  բողոքի  ակցիաների  մասնակիցների  շարքերում  թալիշների   խումբ էին   ներառել, որոնք  պետք է կարգախոսներ   բղավեին՝ ի աջակցություն թուրքական զորքերի, այսինքն՝  Ադրբեջանում   ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման: Այսպիսով, նպատակ է  հետապնդվում  թալիշներին ներկայացնել որպես երկրի ղեկավարության բացահայտ թուրքամետ քաղաքականությանը սատարող ժողովուրդ:

Մեր  հերթին, մենք`  Ռուսաստանի թալիշական կազմակերպությունների ղեկավարներս,  լիազորված ենք  մեր  ժողովրդի  կողմից  ներկայացնել և պաշտպանել իրենց շահերը, անկախ իրենց բնակության երկրից։ Մեր խիստ բողոքն ենք հայտնում այն ​​սադրիչների դեմ, ովքեր չեն հրաժարվում թալիշ ժողովրդին  ամբողջ  տարածաշրջանի համար  վտանգավոր    քաղաքական  արկածներում  օգտագործելու  նենգ և բարդ փորձերից: Թալիշներին մղում են մասնակցելու իրենց հետ կապ չունեցող հակամարտության, որը վաղուց իշխանությունների կողմից  միջպետական ​​մակարդակից միջէթնիկական մակարդակ  է  տեղափոխվել: Տեղական իշխանությունները մշտապես աջակցում են ազգամիջյան ատելությանը և թալիշներին թշնամանքի  են մղում   այն  ժողովուրդների դեմ,  որոնց հետ  էթնիկական հողի վրա   նրանք պատմականորեն խնդիրներ չեն ունեցել:

Մենք թալիշներին կոչ ենք անում ամուր հենվել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշման  վրա և չաջակցել Ադրբեջանի ներկայիս իշխանությունների կողմից հրահրված ազգամիջյան ատելությանը, քանի որ այս քաղաքականությունից առաջինը տուժելու են հենց իրենք  թալիշները, որոնք, հակառակ իրենց ազգային շահերի, ուղարկվում են ռազմաճակատի առաջնագիծ և որոնց շրջանում իրականացվում է նաև հակառուսական քարոզչություն: Դրանից տառապում են նաև  թալիշ ընտանիքները, որոնց անդամները նաև  Ռուսաստանի քաղաքացիներ են:

Այդ կապակցությամբ մենք՝  թալիշական կազմակերպությունների ղեկավարներս, խնդրում ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանն  աջակցել թալիշ ժողովրդին իրենց ազգային շահերին  չհամապատասխանող   և նրանց մահվան հանգեցնող քաղաքականությունից պաշտպանելուն, փորձել կանխել թալիշների դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից սադրանքները և պաշտպանել  Ռուսաստանի  տարածքում գործող   թալիշական կազմակերպություններին  Ադրբեջանի իշխանությունների տարատեսակ ճնշումներից:

1. Ռուսաստանի Դաշնության  նախագահին կից  միջէթնիկական հարաբերությունների հարցերով խորհրդի հանձնաժողովի անդամ, «Թալիշական  վերածնունդ»  տարածաշրջանային հասարակական կազմակերպության  նախագահ  Իսմայիլ Շաբանով;

2. Մոսկվայի կառավարությանն առընթեր ազգությունների հարցերով  խորհրդի անդամ   Ջալալ Ալիշով։

3. «Թալիշ»  տարածաշրջանային ՀԿ  նախագահ  Ադիլ Նասիրով։

4. «Կեմերովոյի շրջանի Թալիշական  Կուզբաս»  ազգային-մշակութային  ինքնավարության  նախագահ  Մուշֆիգ Աբբասով;

5.  «Սվերդլովսկի շրջանի  Թալիշական  ազգային-մշակութային ինքնավարություն  տարածաշրջանային ՀԿ   նախագահ՝  Էլշան Հասանով;

6. «Տյումեն քաղաքի Թալիշական  ազգային-մշակութային  ինքնավարություն   միջտարածաշրջանային ՀԿ   նախագահ   Ռուստամ Ագաև։

7. «Նոյաբրսկ քաղաքի  Թալիշական   ազգային-մշակութային ինքնավարություն» միջտարածաշարջանային  ՀԿ   նախագահ Թագի Ազիզով։

8. Ռուսաստանի   թալիշական  ավագանու նախագահ  Մուրուվվատ Կուրբանով;

9. Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ  Զահիրադդին Իբրահիմի։

10. Թալիշական  ազգային շարժման տեղեկատվական ծառայության խորհրդի նախագահ   Զաբիլ  Մագերամով։

Ankakh.com

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × 5 =