FDA-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Նուբար Աֆեյանի ընկերության վակցինայի փորձարկման երկրորդ փուլին

ԱՄՆ Պարենամթերքների եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության վակցինայի փորձարկման երկրորդ փուլին, ինչը ընկերությունը «վճռական քայլ» է անվանել, հայտնում է CNBC-ը։

Ընկերության հայտարարության համաձայն, առաջիկայում կսկսվեն երկրորդ փուլի փորձարկումները՝ 600 մարդու մասնակցությամբ։ Ընկերությունը մտադիր է արդեն այս ամառ ավարտել փորձարկումների երրորդ փուլի մշակման պլանները։

«Մենք արագացնում ենք արտադրության մեծացումը, եւ Lonza-ի հետ գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս արտադրել ու տարածել мРНК-1273-ի որքան հնարավոր է շատ չափաբաժին, եթե պարզվի, որ այն անվտանգ է եւ արդյունավետ»,- հայտարարել է գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը։ Նրա խոսքերով՝ ընկերությունը հուսով է երրորդ փուլի փորձարկումը սկսել այս ամառվա սկզբին, ինչը թույլ կտա այն պաշտոնապես վաճառքի հանել արդեն 2021թ․։

Ընկերությունը հայտարարել է, որ ակնկալում է պոտենցիալ վակցինայի մշակման եւ արտադրման «զգալի ծախսեր կատարել այս տարի»։

Կորոնավիրուսի դեմ պայքարի վակցինայի կամ դեղամիջոցի ստեղծման պայքարը չափազանց մրցակցային է, եւ ներդրողները ուշադիր հետեւում են առաջընթացի նշաններին։ Moderna-ն, ինչպես նաեւ մրցակցությանը մասնակցող մյուս ընկերությունները, մեծացնում է արտադրությունը, որպեսզի հնարավորություն ունենա արագ բաշխել վակցինան, եթե այն ավելի արդյունավետ լինի վիրուսի դեմ եւ անվտանգ մարդու համար։

Անցյալ շաբաթ Moderna-ն հայտարարել է փորձնական վակցինայի արտադրությւան արագացման համար շվեյցարական Lonza դեղամիջոցներ արտադրողի հետ 10-ամյա գործընկերության մասին։

News.am

***

Նաև թեմայի շուրջ.

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Թողնել պատասխան

Your email address will not be published.

7 + thirteen =