Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա ուրբաթ, 10-01-2020 թ. Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (Ֆրանսիա)
ժամը 10-00-ին, (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:
Նիստի օրակարգ
1) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 2-րդ նստաշրջանի կայացրած որոշումների իրականացման ծրագրերի վերաբերյալ:
2) 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից, Հայաստան պետության անկախության դե ֆակտո (de facto) ճանաչման՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների (քաղաքական, քարոզչական, լրատվական և մշակութային) ծրագրերի հաստատման և իրականացման մասին:
3) Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
08.01.2020 թ.