Էրդողանը ՆԱՏՕ-ն օգտագործում է որպես ԱՄՆ-ի վրա ճնշման լծակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքը Թուրքիայում երկու բազաների փակման մասին, եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա պատժամիջոցների օրինագծին, մատնանշում է ոչ թե այն, որ Թուրքիան ցանկանում  է խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, այլ  որ ցանկանում է օգտագործել դաշինքը որպես Վաշինգտոնի դեմ ճնշման լծակ, գրում է Bloomberg-ը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ավիաբազաների փակումը կասկածի տակ կդնի Թուրքիայի հավատարմությունը դաշինքին։ Դա աշխուժացրել է բանավեճը, որ Թուրքիան  երկարատեւ ռիսկ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պաշտպանական բյուջեին, որը նախատեսում է Թուրքիայի բացառում F-35 անտեսանելի կործանիչների ստեղծման ծրագրից եւ հինգերորդ սերնդի 100 ինքնաթիռների մատակարարման դադարեցում այն պատճառով, որ Անկարան որոշել է գնել ռուսական Ս-400 համակարգեր։ Բայց Թուրքիան կարող է բախվել ավելի կոշտ պատժամիջոցների առաջիկա օրերին, քանի որ մեկ այլ օրինագծով, որն արժանացել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանը, նախատեսված են միջոցներ, որոնք պետք է ընդունվեն այն ակտին համապատասխան, որն ուղղված ՝ Ռուսաստանի հետ բիզնես վարող կազմակերպությունների դեմ։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Թուրքիայի սպառնալիքները «չեն վկայում Էրդողանի պատրաստակամության մասին՝ խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, նա ավելի շուտ դաշինքը կօգտագործի որպես Վաշինգտոնի հետ երկկողմանի վեճի լծակ»։

Ոչ Ինջիրլիքը, ոչ Քյուրեջիքի ավիաբազան ՆԱՏՕ օբյեկտներ չեն, դրանք Թուրքիայի կողմից վերահսկվող բազաներ են, որոնցից ԱՄՆ-ը կարող է օգտվել Թուրքիայի հետ համաձայնագրի հիման վրա՝ թուրքական խորհրդարանից կոնկրետ թույլտվություններ ստանալու պայմանով։

Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի մերձավորարեւելյան ծրագրի տնօրեն Աարոն Սթեյնի խոսքով՝ Ինջիրլիքն այժմ պարզապես գործում է որպես պահեստ ԱՄՆ տակտիկական միջուկային զենքի համար եւ որպես Աֆղանստան տեղափոխվելու համար տեղակայման կենտրոն։ Բայց Քյուրեջիքի փակումը, որտեղ տեղակայվում է ԱՄՆ-ից կառավարվող, բայց ՆԱՏՕ-ի համար չափազանց կարեւոր ռադիոտեղորոշիչ կայանը, կարող է ավելի գործնական հետեւանքներ ունենալ իր ռազմավարական դիրքի պատճառով։

Սթեյնի խոսքով՝ այս ավիաբազաներից ավելի կարեւոր է «այն բանի կոշտ գնահատականը, որ չնայած ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի ռազմական կապերը ցանկալի են, դրանք այլեւս պետք չեն»։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 − 15 =