Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 21-08-2019 թ. Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)
ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:
Նիստի օրակարգ
1) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների կազմակերպչական եւ քարոզչական աշխատանքները ԶԼՄ-ների, հասարակական-քաղաքական, համայնքային եւ հայրենակցական կազմակերպությունների հետ՝ Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների վերաբերյալ:
2) Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
20.08.2019 թ.