Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 04-09-2019 թ. Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)
ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:
Նիստի օրակարգ
1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հնագույն քաղաքների» 2-րդ վեհաժողովում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների մասնակցության եւ աշխատանքների արդյունքների մասին:
2) ՀՀ-ում եւ Արցախում ազատամարտիկների համար առողջապահական եւ բարեգործական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների արդյունքների վերաբերյալ:
3) Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման 45-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարության վերաբերյալ, որը նախաձեռնել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հույն, հայ եւ ասորի պատգամավորները։
4) Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
03.09.2019 թ.