Եվպատորիայում հայկական “Սուրբ Նիկողայոս” եկեցեղու շենքը փոխանցվել է հավատացյալներին

Եվպատորիայում հայկական Սուրբ Նիկողայոս եկեցեղու շենքն ու ծխական դպրոցը անժամկետ և անհատույց պայմանով փոխանցվել են տեղի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի «Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կրոնական կազմակերպությանը,  որոնք ավելի վաղ օպերատիվ կառավարման իրավունքով պատկանում էին «Եվպատորիայի ծերերի տուն ինտերնատին»:

Այս մասինհայտնում է ՌԻԱ Նովոստի Ղրիմը` հղում անելով ազգամիջյան հարաբերությունների և արտաքսված քաղաքացիների հարցերով պետական կոմիտեին, անհատույց օգտագործման մասին համապատասխան որոշումը ընդունվել էր միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի է ունեցել Ղրիմի փոխվարչապետ Լարիսա Օպանասյուկի ղեկավարությամբ։
Գերատեսչությունում նշել են, որ Ղրիմի սեփականություն հանդիսացող հայկական վանատունը, նախկինում պատկանում էր «Ծերերի և հաշմանդամների համար նախատեսված Եվպատորիայի տուն-ինտերնատին»՝ օպերատիվ կառավարման իրավունքով։
«Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կազմակերպության ղեկավարի տեղակալ Անահիտ Իսրայելյանի կարծիքով` իշխանություններն իրենց որոշմամբ վերականգնել են պատմական արդարությունը։
«Աստված տալիս է սրտի ցանկությամբ։ Մենք ամբողջ սրտով, ամբողջ գիտակցությամբ ցանկանում էինք և ստացանք Աստծուց», – ավելացրել է նա ՌԻԱ Նովոստի Ղրիմին տված հարցազրույցում։
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Եվպատորիայի հայկական եկեղեցու շենքը օգտագործվել է որպես պահեստ, այնուհետև այնտեղ տուն–ինտերնատ են բացել ծերերի և հաշմանդամների համար։
ԽՍՀՄ փլուզումից հետո Եվպատորիայի իշխանությունները թույլ տվեցին Հայ առաքելական եկեղեցու տեղի համայնքին եկեղեցին և դպրոցն օգտագործել իրենց նշանակությամբ։ Իսկ 1999 թվականին վանքի սեփականատերը` քաղխորհուրդը, համաձայնել էր այն փոխանցել համայնքին։ Սակայն հետո Սևաստոպոլի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել եկեղեցու և եկեղեցական կառույցների սեփականության իրավունքի գրանցումը։ Արդյունքում այդ օբյեկտները գրանցվեցին որպես Ղրիմի սեփականություն։
Արդեն 2015 թվականի հունվարին Եվպատորիայի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ֆիլոնովը, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի հանձնարարությամբ հանդիպում անցկացրեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկեց հայկական վանատան հարցը, որն իր մեջ ներառում է եկեղեցին, կիրակնօրյա դպրոցն ու վանահոր տունը (որտեղ գտնվում է ինտերնատի ադմինիստրացիան)։
Այդ ժամանակ էլ Ֆիլոնովն ընդգծեց, որ շենքը պետք է փոխանցել հայկական կրոնական համայնքին։ Սակայն 10 ամիս անց հայտնի դարձավ, որ Ղրիմի նախարարների խորհուրդը տուն–ինտերնատին օպերատիվ կառավարման է հանձնել հենց վանքը, ծխական դպրոցի նախկին շենքն ու վանահոր տունը։
Եվպատորիայի հին հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Այն կառուցվելէ առաջին փայտե վանքի տեղում, որն այրվել է 1704 թվականին։ Նոր եկեղեցու հիմնաքարը դրվել է 1817 թվականին հայկական սփյուռքի կողմից, սակայն գումարը սկզբում չի բավականացրել և շինարարությունը ձգձգվել է մեկ տարով և ավարտվել 1830 թվականին։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

9 − 2 =