Поздравление с Новым 2020 годом и Рождеством Христовым Президента Республики Западная Армения РАДИКА ХАМОЯНА

(На армянском языке)
Շնորհավորում ենք հայ ժողովրդի եւ Հայաստանի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը

2019 թվականը հետաքրքիր զարգացումների տարի էր Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում իրավական-քաղաքական նոր իրողությունների ձեւավորման տեսակետից։ Առաջին հերթին նկատի ունենք 25 մարտ 2019 թ․ ՄԱԿ-ի հարցապնդումը ուղղված Թուրքիայի Հանրապետությանը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի, 29 հոկտեմբեր 2019 թ․ եւ Սենատի, 12 դեկտեմբեր 2019 թ․, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւերը։ Եվ եթե այս ամենին գումարենք նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի դեռեւս 1995 թ․ ընդունած բանաձեւը, ապա շատ որոշակի պատկեր կստանանք։

Նատելի է մի նոր քաղաքականություն ձեւավորվումը տարածաշրջանի ժողովուրդների եւ պետությունների համար, ինչը մենք ողջունում ենք։

Ահա թե ինչու, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմում է տարածաշրջանի հայ, հույն, ասորի եւ մյուս ժողովուրդներին՝ միասնական մարտավարություն ու ռազմավարություն մշակելու նպատակով իրենց ուժերը միավորելու առաջարկով: Անհրաժեշտ ենք համարում հետամուտ լինել բռնազավթված տարածքների ազատագրման եւ մեր ազգերի ոտնահարված իրավունքների վերականգման գործին, եւ այն որոշումների պաշտպանության գործին, որոնք կայացվել են, սակայն մինչեւ օրս չեն իրականացվել, այդ թվում․

  • Հիշեցնենք, որ Առաջին աշխարհամարտի արդյունքները որոշված էին 1919-1920 թթ. Միջազգային պայմանագրերի Վերսալյան համակարգով, այդ թվում, Թուրքիայի պարտավորությունները Մեծ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովյան եւ Սեւծովյան ավազանների երկրների առջեւ ամրագրված էին 1920 թ. Սեւրի հաշտության պայմանագրով, որը Միջազգային պայմանագրերի Վերսալյան համակարգի հիմնարար եւ հանգուցային պայմանագրերից մեկն է:
  • 1918 թ. հունվարի 11-ի՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»):
  • Ազգերի Լիգայի հանձնարարությամբ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի հաստատման վերաբերյալ:

Պարտավոր ենք առավելագույն ջանքներ գործադրել տարածաշրջանի ժողովրդների ազատ ապրելու, ազատորեն զարգանալու եւ արժանապատիվ ապագա ունենալու հիմնարար իրավունքներն ապահովելու համար։

Շնորհավորում ենք հայ ժողովրդի եւ Հայաստանի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթում անենայն բարիք ու նորանոր հաջողություններ:

Համոզված ենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության այս փուլի գործունեությունը նույնպես հաջողությամբ է պսակվելու, ինչպես նախորդները:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

01.01.2020 թ.

Добавить комментарий

Ваш адрес электронной почты не будет опубликован.

4 × 1 =