Յուրի Վարդանյանի հիշատակին

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) անունից մեր խորը ցավակցություններն ենք հայտնում Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Աներեւակայելի բարձրունքներ նվաճած անկրկնելի մարզիկի, բայց եւ պարկեշտ ու համեստ քաղաքացու, ում մարզական նվաճումները, հասարակական – քաղաքական մտահոգությունները, ձեռնարկումներն ու ծրագրերը՝ եղել են օրինակի, հպարտության ու ոգեւորության աղբյուր մեր երիտասարդության ու ժողովրդի համար:

Հայ ժողովուրդը մշտապես վառ կպահի լեգենդար հայորդու հիշատակը եւ այդպես կանցնի այս նոր ճանապարհը՝ հանուն նոր Հայաստանի ու նորացվող հայության, հանուն արժանապատիվ ներկայի, ստեղծագործ ու կենսատու ապագայի:

 

 Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 04.11.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twelve − 1 =