Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (ֆոտո եւ տեսանյութ)

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։

Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի  նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի բացմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԵՏՄ երկրներին ինտենսիվացնել ինտեգրացիոն գործընթացների զարգացումը. «Կարեւոր է հետագայում եւս զարգացնել ինտեգրացիոն գործընթացները։ Մեր կարծիքով, սերտ փոխգործակցության լավ հնարավորություններ կան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ատոմային եւ վերականգնվող էներգետիկան, շրջակա միջավայրը, առողջապահությունը, տիեզերքը, զբոսաշրջությունը, սպորտը։ Օգտակար կլիներ, եթե ավելի շատ ուշադրություն դարձնեինք սոցիալական եւ հումանիտար,կրթության ոլորտներում,  ինչպես նաեւ միջտարածաշրջանային եւ մերձսահմանային կապերի ուղղությամբ համագործակցությանը»,–նշել է Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Սպասվում է, որ նիստի մասնակիցները կողմ կքվեարկեն Մոլդովային ԵՏՄ–ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 + 7 =