Համաշխարհային լրատվամիջոցները Սերժ Սարգսյանի հրաժարականն անսպասելի եւ շոկ են անվանել

Աշխարհի առաջատար ԶԼՄ-ները անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին ՝ այն  անվանելով «անսպասելի» եւ նույնիսկ «շոկային»:

Այսպես, բրիտանական «The Telegraph»-ը գրում է, որ վարչապետն անսպասելի հրաժարական տվեց երբ, այդ պաշտոնի ստանձնումը բողոքի ակցիաների մի քանի օրվա ընթացքում փողոց դուրս բերեց հազարավոր մարդկանց»:

Reuters-ը նշում է, որ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի ավելի քան երկու շաբաթ տեւած զանգվածային ցույցերից հետո, «որոնք նախկին խորհրդային երկրում քաղաքական ճգնաժամ էին առաջացրել», հասարակությունում պահպանի խաղաղությունը:

«Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց երկուշաբթի՝ զիջելով բողոքողներին, որոնք պնդում էին, որ նա մտադիր էր ցմահ ղեկավարել»,- հաղորդում է  Associated Press-ը:

Euronews-ն իր հերթին հաղորդում է, որ վարչապետի հայտարարությունը շոկ էր՝ անկեղծության եւ բովանդակության առումով:

«Դրանք այն բառերը չէին, որոնք ակնկալվում էին այսպես կոչված ավտորիտար առաջնորդ Սերժ Սարգսյանից, որին ընդդիմադիրները մեղադրում էին սեփական իշխանությունն ամրապնդելու համար»,- նշում է Euronews-ը:

Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը նշանավորվում է նախկին խորհրդային երկրի տարածքում քաղաքացիական անհնազանդության հազվագյուտ հաղթանակով  եւ կարող է նվազեցնել Ռուսաստանի հարավային սահմանի մոտակայքում՝ լարվածության գոտում հետագա անկայունության հավանականությունը»:

Բրիտանական «The Guardian»-ը նույնպես գնահատում է իրադարձությունները արտաքին քաղաքականության տեսանկյունից: Թերթի վերլուծաբաններն ընդգծում են, որ բողոքի շարժման հաղթանակը ալեկոծել է ողջ տարածաշրջանը, բայց քիչ հավանական է, որ դրսից միջամտություն լինի:

«Ռուսաստանը՝ տարածաշրջանում ուժեղ դերակատարը, որը նախկինում փորձում էր կանխել հարեւան երկրներում հեղափոխությունը, կարծես թե ընդունել է Սարգսյանի հրաժարականը: Կրեմլում հայտարարել են, որ չեն միջամտի երկրի ներքին քաղաքականությանը», – գրում է վերլուծաբանը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 − one =