Շնորհավորական ուղերձ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին
Մեծարգո Նախագահ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները՝ նախագահը, խորհրդարանը եւ վարչապետը սրտանց շնորհավորում են Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Համոզված ենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի այս ընտրությունը նպաստելու է եւ Ձեր երկրի ու պետության, եւ միջազգային ու միջպետական հարաբերություններում ազգերի ու պետությունների միջեւ հարաբերությունների կայունության ու խաղաղ համագործակցության մակարդակի բարձրացմանը:
Հայտնենք Ձեզ, որ մասնավորապես մերձավորարեւելյան խնդիրների խաղաղ ու արդարացի լուծման, այդ թվում՝ Հայկական Հարցի վերջնական կարգավորման հեռահար նպատակներն են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառույցների ձեւավորման պահանջը, նրա շուրջ 7-ամյա նախապատրաստական, իրավական-քաղաքական ծրագրային գործունեության փաստը:
Վերստին շնորհավորելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահի բարձրագույն պաշտոնում վերընտրվելու առթիվ, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ պետականակերտ արդյունավետ գործունեություն պաշտոնավարման ողջ ընթացքում:
Հայտնում ենք Ձեզ աջակցության մեր պատրաստակամության մասին ռազմավարական նշանակության բոլոր ծրագրերում՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների անվտանգության, բարգավաճման ու լուսավոր ապագայի:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
17.03.2018 թ