Առաջին նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունը

Քաղվածք № 2

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման առաջին նստաշրջանի երկրորդ նիստի արձանագրությունից

 

20-ը հունվարի, 2014 թ., Փարիզ

 

Նիստի սկիզբը ժամը 10:00-ին, ավարտը՝ 17:00-ին:

 

Ընտրված 64 պատգամավորներից մասնակցել են 50 պատգամավոր (29-ը նիստերի դահլիճում, 21-ը ինտերնետ կապի միջոցով), որը կազմում է ավելի քան 78 տոկոս:

Քվորումը ապահովված է:

        

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին:

Որոշեցին՝ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների պետական համակարգը՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը եւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը պարտադրված են առայժմ գործել արտերկրում, Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը հաստատում է, որ մինչեւ Բնօրրան Հայրենիքում հաստատվելը, Արեւմտյան Հայաստան Հանրապետության Նախագահ՝ պետության գլուխ, ընտրում է Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի մասին: Որպես թեկնածուներ առաջադրվեցին Արմենակ Աբրահամյանը եւ Արամ Մկրտչյանը: Ելույթներից եւ քննարկումներից հետո Արամ Մկրտչյանը հանեց իր թեկնածությունը: Հաշվի առնելով, որ Արամ Մկրտչյանը հանեց իր թեկնածությունը քվեարկվում է Արմենակ Աբրահամյանի թեկնածությունը:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ պետության գլուխ, ընտրել Արմենակ Աբրահամյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 49, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի քաղաքական ելույթը:

Որոշեցին՝

ա/ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի քաղաքական ելույթի դրույթները, դրական գնահատական տալով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 10-ամյա աշխատանքներին:

բ/ Հաստատել, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը պետք է շարունակի աշխատանքները ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների ձեւաչափում՝ վերջնականապես հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Ըստ կանոնակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը ընդունում է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի եւ նրա ղեկավարած Կառավարության հրաժարականը, որը գործել է երեք տարի:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետի ընտրության մասին:

Որոշեցին՝ Ըստ կանոնակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը, որպես Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետի առաջարկում է Տիգրան Փաշաբեզյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին` Արեւմտյան Հայաստանի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2011-2014 թթ. աշխատանքների վերաբերյալ:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2011-2014 թթ. աշխատանքների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմի՝ Նախարարների մասին:

Որոշեցին՝

ա/ Ըստ կանոնակարգի Արեւմտյան Հայաստանի Կառավարության նոր կազմը՝ Նախարարների թեկնածությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է Վարչապետը, որը հատուկ Հրամանագրով հաստատում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմը՝ Նախարարներին:

բ/ Լրացուցիչ՝ պատգամավոր Արամ Մկրտչյանի առաջարկությամբ, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության նոր կազմի՝ Նախարարների, մասին տեղյակ պահել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմը հաստատելիս հաշվի առնել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանին պատգամավորների կարծիքները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին` Արեւմտյան Հայաստանի Կառավարության ապագա ծրագրերի մասին:

Որոշեցին՝ Առաջիկա երկու ամիսների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապագա ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշի հաստատման մասին:

Որոշեցին՝ Հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի Հրամանագիրը Արեւմտյան Հայաստանի դրոշի մասին, հաստատել դրոշը, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Այսպիսով Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առաջին գումարման, առաջին նստաշրջանի աշխատանքներն ավարտվում են:

 

 Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Բիատրիս Նազարյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − eight =