ԱՄՈԹ! Փաշինյանի դաշնակից Գագիկ Մելքոնյանի անընդունելի հայտարարությունը. «Հայկական եկեղեցին միշտ եղել է ԿԳԲ-ին կցված»

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին զարգացումների ֆոնին իշխանությունը երերում է:

«Ինչի՞ց երեւաց, որ քաղաքական իշխանությունը երերում է: Որ Բագրատ Սրբազանը Տավուշից գալիս է, դրանից քաղաքական իշխանությունը երերո՞ւմ է: Ոչ մի բան էլ չի լինի, որովհետեւ 2018-ից այդ շարժումները կան, էդ երթերը կան, Բաղրամյանը փակելը կա, Օպերայի մոտ խորովածանոց բացելը կա»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց իշխող խմբակցության պատգամավորը:

Նա նկատեց, որ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ մարդ հավաքել, «Ամիսներով փակեցին Բաղրամյանը, ամեն ինչ արեցին, որ մարդ հավաքվի, չի հավաքվում: Հիմա էլ Սրբազանի հետ 40 հոգով գալիս են: Նիկոլ Փաշինյանմը Գյումրիից 12 հոգով եկավ: Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, ուսապարկ պետք է վերցներ: Եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի:
Եթե մի բան անլուրջ է, ո՞նց լուրջ վերաբերվես: Եթե մարդիկ ուզում են երկիրը տանեն կործանման, դրա լրջությունը ո՞րն է: Գնացին Տավուշում հավաքվեցին, ի՞նչ արեցին: Այսինքն, եթե այնտեղ պատերազմ լիներ, էլի էս ձեւով փախչելու էին ու էլի մնար մեր ժողովրդի ուսին այդ պատերազմը: Այո, մենք պետք է  լրջանանք, վերջապես, մենք երկիր կորցնելու վտանգ ունենք, մենք դրանից պետք է վախենանք: Այո, իրենք որպես 5-րդ շարասյուն, օգտագործվում են մի երրորդ պետության՝ Ռուսաստանի կողմից, որ Հայաստանը քաշեն պատերազմի մեջ»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ Բագրատ Սբազանը Ռուսաստանի լավագույն գործակալներից մեկն է, եւ բազմաթիվ այլ հոգեւորականներ նույնպես:

«Ռուսաստանը միշտ Հայաստանում ունեցել է գործակալներ, որոնք մինչեւ հիմա էլ գործել են: Եկեղեցին եղել է ԿԳԲ-ին կցված: Արտասահմանում մեր եկեղեցականների կեսից ավելին եղել են ԿԳԲ-ի գործակալներ: Դա իրենք են ասում, մենակ մենք չենք ասում»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանը խոստովանեց, որ Բագրատ Սրբազանի հետ կապված ինքը փաստեր չունի, բայց «իր արածը տանում է դրան»:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two + four =