Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով

 

Հանձնաժողովի անդամներ,

 

 

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

ա) Սահմանադրության նախագծի մշակում:

Հանձնաժողովը Սահմանադրության նախագծի մշակման հարցում հենվում է՝

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հռչակագրի վրա, ընդունված` 2004 թվականի դեկտեմբերի 17-ին,

-Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին հռչակագրի վրա, ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին,

-Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման մասին որոշման վրա, ընդունված` 2011 թվականի փետրվարի 4-ին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված պետական համակարգի մասին որոշման վրա, ընդունված` 2011 թվականի մարտի 20-ին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Արեւմտյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին որոշման վրա, ընդունված՝ 2011 թվականի մարտի 29-ին:

Հիմք է ընդունում՝

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Մայր օրենքը Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին Հռչակագիրն է, ընդունված` 2004 թվականի դեկտեմբերի 17-ին եւ այնուհետեւ համակարգի կողմից ընդունված հռչակագրերն ու որոշումները,

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Գլխավոր օրենքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է:

Հաստատում է՝

-Արեւմտյան Հայաստան Հանրապետությունը կազմված է չորս հիմնական մարմիններից եւ համակարգերից`

-Ղեկավար մարմին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահական համակարգ,

-Օրենսդիր մարմին` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան),

-Գործադիր մարմին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն,

-Դատաիրավական մարմին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան եւ Դատաիրավական համակարգ:

Հաշվի է առնում նաեւ՝

-հայության կողմից պատմության մեջ նախաձեռնված իրավական, սահմանադրական փաստաթղթերը,

-օսմանյան կայսրության իրավունքների շրջանակներում հայությանը վերաբերող իրավական փաթեթները,

-այլ երկրների կողմից հայությանը եւ Արեւմտյան Հայաստանի հայությանը վերաբերող իրավական որոշումներն ու փաթեթները,

-ներկայում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ընդունված հռչակագրերը, իրավական փաթեթներն ու որոշումները:

բ) Հանձնաժողովը խնդիր ունի մշակել ու պատրաստել իրավական օրենսդրական փաթեթներ, որոնք կդառնան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենսգրքի հիմքը: Հանձնաժողովը խնդիր ունի ուսումնասիրելու եւ հաշվի առնելու հայության կողմից նախկինում ստեղծված օրենսգրքերը:

գ) Հանձնաժողովը խնդիր ունի պատրաստելու հայոց իրավունքները միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ամենատարբեր փաթեթներ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × 1 =