Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է հայկական սփյուռքին

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է հայկական սփյուռքին: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը «դեմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Չավուշօղլուն նշել է, որ «հայկական սփյուռքի որոշ հատվածը դեմ է լավ հարաբերությունների հաստատմանը եւ աջակցում է թշնամությանը»։ Նա Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել «պայքարել նման դրսեւորումների դեմ»։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 + 19 =