VIDEO – Ներկայացվել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին: Այն նախաձեռնել է հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը: Թեեւ Հայ եկեղեցին դեմ էր արտահայտվել նման արձանի տեղադրմնը, սակայն այդուհանդերձ, հուշարձանը կկառուցվի:

Ավելի վաղ«Հետքը»-ը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր (100 հա)։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գնվել է եւս 7 հա հողակտոր:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen + five =