Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Ղրիմը պետք է վերադարձնել Ուկրաինային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիեւում «Ղրիմի պլատֆորմի» առցանց գագաթաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում կրկին ասել է, որ Ղրիմի թերակղզին անհրաժեշտ է վերադարձնել Ուկրաինային, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Միջազգային իրավունքը թելադրում է, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, որի անբաժան մասն է նա հանդիսանում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ դա չափազանց կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգության եւ կայունության համար՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

thirteen − 9 =