ՎԱԼԵՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

Հարգելի ընկերներ

Այսօր՝ հունիսի 24-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, Ջավախահայության վառ ներկայացուցիչ, Սոչիի հայ համայնքի խորհուրդի անդամ, հայտնի բարերար,  Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր ՎԱԼԵՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ծննդյան օրն է՝ 70-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ բարեգործական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Նախագահության անդամ եւ Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Վալերա Մուրադյանին 70-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

24.06.2021 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − 6 =