Փորձագետ. Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը գտնվում են հակառակ բեւեռներում

Հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր ենթատեքստեր ունեն: Ռուսաստանը տարածաշրջանում հետապնդում է իր շահերը, որոնք համատեղելի չեն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ, եւ դա ակնհայտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մի կողմից, Թուրքիան թշնամական պետություն է մեզ համար, մյուս կողմից` Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը գտնվում են հակառակ բեւեռներում: Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել հայ-ռուսական հարաբերություններից բխող դրական հնարավորությունները, հատկապես նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո, երբ Ռուսաստանը՝ ընդլայնելով իր ներկայությունը, սկսեց նաեւ խաղաղապահ առաքելություն իրականացնել Արցախում»,-նշեց փորձագետը:

Մելքոնյանը նկատեց, որ թշնամու հանցագործությունները մնացին անարձագանք, իսկ պատերազմի դադարեցման գործում կարեւոր դեր ունեցավ մեր դաշնակիցը, ուստի հասարակության ճիշտ ընկալումն ու գնահատումն էլ ավելի մեծ նշանակություն ունեն:

«Միեւնույն ժամանակ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դեմ ուղղված ակտիվ քարոզչություն է ընթանում, այդ պատճառով փորձագետների ճիշտ գնահատականը կարող է կարեւոր դեր խաղալ հասարակությանն ուղղորդելու հարցում: Իհարկել, պետք է ամեն ինչ դիտարկել պետական շահերի շրջանակում, եւ հենց դրա հիման վրա պետք է կառուցել երկկողմ հարաբերություններ»,-եզրափակեց նա:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

10 − seven =