Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը կողմ է քվեարկել ցեղասպանություն իրականացնող երկրների հետ առեւտրային գործարքների արգելքին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը կողմ է քվեարկել առաջարկություններին, որոնք նպատակ ունեն կանխել Միացյալ Թագավորության առեւտրային գործարքների կնքումը ցանկացած երկրի հետ, որին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մեղավոր կճանաչի ցեղասպանության մեջ, հայտնում էAP-ը:

Պալատի անդամները կողմ են քվեարկել երկու առաջարկություններին` փոփոխություններ մտցնել կառավարության կողմից Brexit-ի հետագա առեւտրային օրինագծում, որն արգելում է մարդու իրավունքների լուրջ խախտումներ թույլ տված երկրների հետ առեւտրային գործարքները: Առաջարկներից մեկի համաձայն՝ փոքրամասնությունները, ովքեր պնդում են, որ ցեղասպանության են ենթարկվել, կարող են դիմել Անգլիայի Գերագույն դատարան եւ դատավորներին խնդրել պարզել՝ արդյոք Մեծ Բրիտանիայի հետ առեւտրի մեջ գտնվող երկիրը ցեղասպանություն է կատարել: Երկկողմ առեւտրային համաձայնագրերը կարող են չեղյալ հայտարարվել, եթե դատարանը այդ երկրի նկատմամբ նախնական որոշում կայացնի:

Առաջարկներն ուղղված են Չինաստանի դեմ։ Կողմնակիցները պնդում են, որ չնայած «ույգուրների դեմ Չինաստանի արեւմտյան Սինցզյանում գազանությունների» մասին վկայություններին, քիչ հավանական է, որ ՄԱԿ-ը հանձնի Պեկինին Միջազգային քրեական դատարանին, քանի որ Չինաստանը, որը ԱԽ մշտական անդամ է, վետո կդնի այդ քայլի վրա։ Պեկինը բազմիցս հերքել է Սինցզյանում իրավունքների խախտման Արեւմուտքի հաղորդումները։

Բրիտանիայի պահպանողական կառավարությունը դեմ է միջոցառումներին, որոնք շուտով կքննարկվեն խորհրդարանի ստորին պալատում:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nine + 12 =