Մակրոն. ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը

Ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը: Այս մասին Ռիգայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է La Figaro-ն:

«Թուրքիայի քաղաքական հայտարարություններն անխոհեմ են եւ վտանգավոր: Ֆրանսիային մտահոգում են այդ ռազմաշունչ ուղերձները, մասնավորապես Ղարաբաղը գրավելու հարցում Ադրբեջանին աջակցությունը, ինչը մենք անընդունելի ենք համարում»,-ասել է նա:

 

Ավելի վաղ հայտարարվել է, որ Մակրոնը ԼՂ թեմայով բանակցություններ կվարի ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հետ:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − 13 =