Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը ՄԱԿ ԳԱ հաջորդ նախագահի պաշտոնում Թուրքիայից թեկնածուի դեմ են հանդես եկել

Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հաջորդ նախագահի պաշտոնում Թուրքիայից թեկնածուի դեմ են հանդես եկել, հայտնում է Ahval-ը։

ՄԱԿ ԳԱ նախագահը պաշտոնը զբաղեցնում է մեկ տարով, եւ փոխվում է ՄԱԿ անդամ-երկրների հինգ տարածաշրջանային խմբերի միջեւ ռոտացիայի սկզբունքով։ «Արեւմտյան Եվրոպա եւ մյուսներ» խումբը, որի մեջ մտնում է Թուրքիան, պետք է պաշտոնը զբաղեցնի 2020-2021թթ․։ Թուրքիայի թեկնածուն եվրոպական հարցերով նախկին նախարար Վոլքան Բոզկիրն է։

Նախագահն ընտրվում է հավանության միջոցով՝ Գլխավոր ասամբլեայի համապատասխան նստաշրջանում: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆիզիկական հանդիպումների բացակայության պայմաններում ՄԱԿ-ը որոշել է անցկացնել «լռության ընթացակարգ», որը առնվազն 72 ժամ է տրամադրում անդամ-պետություններին՝ բանաձեւի կամ որոշման նախագծին առարկելու համար:

Հունաստանը, Կիպրոսը եւ Հայաստանը մերժել են Թուրքիայի թեկնածությունը:

Այսպիսով, ՄԱԿ ԳԱ-ն պարտավոր է լիարժեք քվեարկություն անցկացնել նախագահի թեկնածուի հարցով։

Բոզկիրն այժմ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր է երկրի խորհրդարանում։ Եթե նրան ընտրեն, Թուրքիան առաջին անգամ նշանակալի աստիճանի խորհրդանշական պաշտոն կզբաղեցնի ՄԱԿ-ում։

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան չնվազեցնի իր ագրեսիան Միջերկրական ծովի արեւելյան մասում, ապա նրան այլեւս պետք չէ Եվրամիության անդամության թեկնածու համարել:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 + seven =