Թյուրքական պետությունները թուրանական ընդհանուր բանակ են ստեղծում

Թուրքական եւ ադրբեջանական մամուլում թյուրքական պետությունների մասնակցությամբ նոր թուրանական ընդհանուր բանակի ստեղծման հետ կապված լուրեր են շրջանառվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ այդ լուրերի` թյուրքական 4 պետությունների` Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի եւ Մոնղոլիայի մասնակցությամբ Բաքվում գաղտնի կերպով Թուրանի բանակ է ստեղծվել: Նշվում է, որ Թուրանի բանակը գործելու է ՆԱՏՕ-ի նման:

«Ադրբեջանում առաջին փուլում 4 թյուրքական պետությունների մասնակցությամբ միացյալ թյուրքական բանակ (Թուրանի բանակ) է ստեղծվել: Թուրանի բանակը գործելու է ՆԱՏՕ-ի նման: Նորաստեղծ թուրանական բանակը, անհրաժեշտության դեպքում` միավորելով իր բոլոր ուժերը, զենքի ուժով դիմակայելու է թյուրքական պետություններին սպառնացող արտաքին ուժերին: Թուրանի բանակի մյուս պարտականությունն էլ մահմեդական երկրների անվտանգությունն ու աշխարհում խաղաղությունը պահպանելն է լինելու:

Թուրանական բանակը միավորելու է իր բոլոր հնարավորությունները մի շարք ռազմական ոլորտներում, ինչպիսիք են զարգացած զենքի արտադրությունը, հակահրթիռային պաշտպանությունը, հեռահար գործողության հռթիռները, մարտական ինքնաթիռները, մարտական նավերը, ուղղաթիռները եւ անօդաչու թռչող սարքերը: Առաջին փուլում Թուրանի բանակին միացել են Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Մոնղոլիան: Թուրանի բանակի առաջին նախագահությունը միաձայն` մինչեւ 2014 թ-ի վերջը հանձնվել է Թուրքիային: Հետո այն փոխանցվելու է Ղրղզստանին:

Աշխարհի 7 թյուրքական պետություններից 4-ի կողմից ստեղծված Թուրանի բանակն իր 2 մլն 800 հազար զինվորներով բավարար է ինչպես Իսրայելին, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների վախեցնելու համար եւ այն կդառնա աշխարհի ամենահզոր բանակը», -նշում է թուրքական մամուլը:

27 Օգոստոս, 2013

Аrmenpress

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 − fourteen =