2020 թ․ հունվարի 22-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն էր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը։ ով պատասխանեց «Նոյյան Տապան» Լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն, հեղինակային ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանի բարձրացրած հարցերին։
Քննարկման թեման էր «Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 100-ամյակը»:
«Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլևս, բացի իր հայրենիքից: Եւ մենք վերջապես տեր կանգնելո՞ւ ենք մեր իրավունքներին, թե ոչ». Տիգրան Փաշաբեզյան
Հաղորդումը հեռարձակվել է Լոս Անջելեսի հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Ուղիղ եթերից հետո բանախոսներին ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։