Հարգանքի տուրք ասորիների ցեղասպանության զոհերին Թուրքիայի Հանրապետության իշխանությունների կողմից

Այսօր, 2019 թ. օգոստոսի 7-ին, Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկների խոնարհման արարողությանը մասնակցեցին համայնքի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ։

Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Ռազմիկ Խոսրոևն ընդգծեց, որ Հայաստանում պաշտոնապես ճանաչել են ասորիների ցեղասպանության փաստը, իսկ այսօր երկրում ստեղծել են բոլոր պայմանները ասորական համայնքի ներկայացուցիչների լիարժեք ինտեգրման համար։

Глава ассирийской общины Армении Размик Хосроев на церемонии почтения памяти жертв геноцида ассирийцев в Османской империи (7 августа 2019). Еревaн

Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Ռազմիկ Խոսրոև

«Հայաստանում ասորիներն իրենց լիարժեք քաղաքացի են համարում, կարող են բացել սեփական ուսումնական և մշակութային հաստատությունները, ներկայացնել իրենց խնդիրներն ու հասնել դրանց լուծմանը», – ասաց Խոսրոևը։

ՀՀ ԱԺ պատգամավոր և համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովն էլ նշեց, որ Հայաստանում այսօր մոտ 6 հազար ասորի կա։ Թեև ոմանք մեկնում են երկրից, հիմնականում` Ռուսաստան, սակայն միգրացիայի տեմպերը դանդաղում են։ Համայնքում կան գրեթե նույն խնդիրները, ինչ ամբողջ երկրում։

«Սակայն այս օրը բոլորը հետաձգում են իրենց գործերն ու Երևան գալիս` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերին», – նշեց պատգամավորը։

Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց համայնքի ներկայացուցիչներին։ Նրա խոսքով` երկրի իշխանությունը պատրաստ է աջակցել և օգնել համայնքին կենսական խնդիրների լուծման հարցում։

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 2 մլն ասորի էր ապրում, որոնք հայերի և հույների հետ մեկտեղ ցեղասպանության զոհ դարձան։ Ըստ տարբեր աղբյուրների` ասորիների զոհերի թիվը հասել է 750 հազարի։
Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին

Ասորիների բնաջնջումը սկսվել է 1915 թվականին և տևել մինչև 1933 թվականը։ Զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, քանի որ 1933 թվականին այդ օրը Սիմել գյուղում ասորիների զանգվածային կոտորած է եղել. միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրել են 3000 ասորիների։

Նշենք, որ Հայաստանը 2015 թվականին ճանաչել ու դատապարտել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հույների և ասորիների ցեղասպանությունները։

Armenia Sputnik.am

P.S.

Դեռեւս 2015 թվականի ապրիլի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչեց ու դատապարտեց 1915-1918 թթ․ ասորիների եւ հույների ցեղասպանությունը՝ իրականացված երիտթուրքերի կառավարության կողմից։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 − 16 =