Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների համագործակցությունը զգալի արդյունքներ է տալիս. փորձագետ

Վերջին տասնամյակներում Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների համագործակցությունը զգալի արդյունքներ է տվել: Հուլիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժը եւ ղարաբաղյան պատերազմը Հայաստանին եւ Սփյուռքին զգալիորեն մերձեցրին, ինչն անդրադարձել է նաեւ առողջապահության ոլորտի վրա:

Փորձագետը նշեց, որ վերջին 25-30 տարում հանրապետությունում առողջապահության ոլորտը լրջորեն զարգանում է: Մասնավորապես՝ Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների փոխգործակցության շնորհիվ հաջողություններ են գրանցվել խոշոր հոդերի էնդոպրոթեզավորման, օրթոպեդիկ եւ պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Հաջող համագործակցության եւս մեկ օրինակ է սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագիրը, որը ծնվեց Հայ բժիշկների միջազգային կոնգրեսի շրջանակում փորձագիտական քննարկումների արդյունքներով:

Դրանից բացի, Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի ջանքերով Երեւանը եւ Հայաստանի մարզերը հագեցվեցին ոսկրային դենսիտոմետրերով:

Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Սփյուռքի բժիշկների փոխգործակցության արդյունքներից մեկն է հանրապետությունում կաթվածի հետեւանքով մահացության մակարդակի նվազումը: Փորձագետը տեղացի եւ արտասահմանցի բժիշկների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում կարեւոր դեր հատկացրեց Հայ բժիշկների միջազգային կոնգրեսին: Հայաստանում 5-րդ միջոցառումը կանկացվի հուլիսի 4-6-ը:

NEWS.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 × 3 =