Սաիդա Օհանյանի հայրիկի՝ Խաչիկ Ներսեսի Օհանյանի, հանկարծակի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում ու ցավակցում ենք

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Համշենուհի» համշենահայ կանանց միավորում միջազգային կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանին նրա սիրելի հայրիկի Խաչիկ Օհանյանի հանկարծակի մահվան կապակցությամբ։

Խաչիկ Ներսեսի Օհանյանը հայության այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Համշեն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Այդ հույսն ու հավատը նա փոխանցեց իր զավակներին ու թոռներին, ովքեր այսօր շարունակում են ապրել հայեցի կյանքով եւ պայքարել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ իրականացման համար։

Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների կողմից հայտնում ենք խորին ցավակցություններ եւ այս դժվարին պահին նաեւ զորակցություն մեր շատ սիրելի ընկերոջն ու գործընկերոջը՝ Սաիդա Օհանյանին, նրա ընտանիքին ու հարազատներին։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ

 Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ

 28052019 թ

Саида Оганян: «Я очень признательна вам за слова поддержки и соболезнования …» – https://parliament-wa.info/ru/archives/10619

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen + one =