Հարգելի գործընկերներ
Եռաբլուր զինվորական պանթեոնում, 2019 թ․ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին, տեղի է ունենալու գրող, հրապարակախօս, ճարտարագէտ, ազատագրական պայքարի հերոս՝ Գուրգէն Եանիկեանի աճիւնի վերահուղարկավորումը։
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը ողջունում է Նորագոյն ազգային ազատագրական պայքարի ռահվիրայ՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հոգեւոր հայր Գուրգէն Եանիկեանի աճիւնի Հայաստան տեղափոխումը եւ այրենի հողում՝ Եռաբլուրի հերոս նահատակների յուշահամալիրում ամփոփումը:
Վստահ ենք, որ աշխարհի տարբեր անկիւններում ամփոփուած ազատագրական պայքարի նահատակների աճիւնների Հայաստան տեղափոխման նվիրական աշխատանքն ու ձեռնարկը նոր շունչ է հաղորդելու Հայկական Հարցի արդարացի ու վերջնական լուծման գործընթացին:
Կոչ ենք անում մեր ընկերներին ու գործընկերներին ներկայ գտնուել ու մասնակցել Եռաբլուր պանթեոնում նախատեսուած արարողութեանը, այդպիսով մեկ անգամ եւս յարգանքի տուրք մատուցէլով հերոսի յիշատակին:
Փառք հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նահատակներին:
Հաղթանակը մերն է լինելու։
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ
3 մայիսի, 2019 թ․