Հրամանագիր № 6 – Արամ Անդեասյանին Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակելու մասին – 29.09.2018 թ.

Հրամանագիր 6 

Արամ Անդեասյանին Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակելու մասին

Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի 44-րդ հոդվածի,

Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակելու մասին  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի՝ № 03/2018, 11 հունվար 2018 թ.,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի առաջարկության,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի Արամ Անդեասյանին Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատարի պաշտոնում հաստատելու մասին 28 սեպտեմբեր 2018 թ. համաձայնության՝

  1. Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակել Արամ Անդեասյանին:
  2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ 

29.09.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

thirteen + 12 =