Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի Նախագահ Պարոն Եվանգելոս Մեյմարաքիսին

Հարգելի Նախագահ

Մենք շնորհակալություն ենք հայտնում հույն ժողովրդի եւ հունական պետության Խորհրդարանին Ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ, որտեղ նշված է նաեւ, որ Հայերի ցեղասպանության ժխտողականությունը նույնպես քրեական հանցագործություն է, ենթակա պատժի:

Մենք հասկանում ենք, որ այդ որոշումը հեշտ չի ընդունվել նկատի առնելով այն բոլոր հնարավոր ճնշումները, որ միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում կարող էր ենթարկվել հունական կողմը: Առավել եւս Ձեր կայացրած որոշումը արժանի է մեծ հարգանքի եւ ուշադրության:

Այդ օրենքի ընդունումը, իրավականից եւ քաղաքականից զատ, մենք համարում ենք քաղաքակրթական, որը հնարավորություն է տալիս ազգերին ու պետություններին մշտապես մնալու պատմության մեջ, պատմության առաջնային դիրքերում: Ավելին, դա այն որոշումներից է, որն ուղիղ հնարավորություն է տալիս մեզ նման հին եւ իրավազրկված ազգերին՝ գոյություն ունենալու, զարգանալու ու առաջընթացի եւ, անշուշտ, արդարության հաստատման:

Ընդունեք խնդրեմ մեր խորին հարգանքի հավաստիքը:

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
10.09.2014 թ.

 

Հրամանագիր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը մշակելու վերաբերյալ

Հրամանագիր

Թիւ 23 – 2014.08.10

 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության

Սահմանադրության նախագիծը մշակելու վերաբերյալ Continue reading

06.08.2014 թ. – Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 06-08-2014 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`

ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստին:

Նիստի օրակարգ

1. 2014 թվականի հուլիսի 30-ի Նախագահության նիստի արձանագրության հաստատումը:

2. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) մշտական ներկայացուցչի մասին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կռավարությունում:

3. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության 04.08.2014թ. Դիմումը օրենսդրական նախաձեռնությւոնների մասին:

4. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կողմից պատրաստված եւ ներկայացված օրենքների նախագծերի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում քննարկելու համար:

– ՕՐԵՆՔ – ԱՀՀ պետական գաղտնիքի մասին:

– ՕՐԵՆՔ – ԱՀՀ ՆԳՆ մասին:

– ՕՐԵՆՔ – ԱՀՀ ՆԳՆ ՄԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ մասին:

– ԱՀՀ ՆԳՆ ՄԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

– ԱՀՀ Պաշտոնյանի պայմանագրի մասին:

– ԱՀՀ Պաշտոնյանի Մանդատի մասին:

5. Տարբեր հարցեր:

 

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն ՏերՍարգսյան 

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Սաթենիկ Ալեքսանյան

05.08.2014թ..

25.07.2014 թ. – Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 25-07-2014 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`

ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստին:

Նիստի օրակարգ

1. 2014 թվականի հուլիսի 30-ի Նախագահության նիստի արձանագրության հաստատումը:

2. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) մշտական ներկայացուցչի մասին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կռավարությունում:

3. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության 04.08.2014թ. Դիմումը օրենսդրական նախաձեռնությւոնների մասին:

4. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կողմից պատրաստված եւ ներկայացված օրենքների նախագծերի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում քննարկելու համար:

– ՕՐԵՆՔ – ԱՀՀ պետական գաղտնիքի մասին:

– ՕՐԵՆՔ – ԱՀՀ ՆԳՆ մասին:

– ՕՐԵՆՔ – ԱՀՀ ՆԳՆ ՄԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ մասին:

– ԱՀՀ ՆԳՆ ՄԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

– ԱՀՀ Պաշտոնյանի պայմանագրի մասին:

– ԱՀՀ Պաշտոնյանի Մանդատի մասին:

5. Տարբեր հարցեր:

 

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն ՏերՍարգսյան 

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Սաթենիկ Ալեքսանյան

24.07.2014թ..

Հրաման թիվ 1 – Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության աշխատանքները կազմակերպելու համար

Հրաման թիվ 1

 Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության աշխատանքները կազմակերպելու համար

Հաստատել կառավարությունը հետեւյալ կազմով`

 

 

 

Կառավարության գործերի վարչության պետ ` Արամ Հարությունյանին (Դանիա)
Տնտեսագիտական բաժնի ղեկավար ` Արմեն Հարությունյանին (Շվեդիա)
Մալուլի եւ լրատվություն ծառայության ղեկավար ` Բակուր Կարապետյանին (Հայաստան),

օգնականնշանակել` Արմինե Սիմոնյանին (Հայաստան)

Վարչապետի օգնական ԱՄՆ-ում` Բեդրոս Հաջյանին (ԱՄՆ)
Արտաքին գործերի նախարար ՝ Արամ Մկրտչյանին (Գերմանիա)
Արտաքին գործերի նախարարի օգնականներ ` օգնական` Վահագն Ղուշեյան (Ֆրանսիա)

օգնական` Սիրեկան Մարտիրոսյանին (Հայաստան),

օգնական` Սարգիս Սարգսյանին (Ռուսաստան)

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հյուպատոս ԱՄՆ-ում` Կալիֆոռնիայի նահանգ ` Գարո Արմենյանին (նստավայրը` Լոս Անջելես, ԱՄՆ)
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան հյուպատոս ԱՄՆ-ում` Վաշինգտոնի նահանգ ` Դավիթ Գրիգորյանին (նստավայրը` Վաշինգտոն, ԱՄՆ)
Արդարադատության նախարար ` Հրայր-Սուրիկ Ղազարյանին (ԱՄՆ)

 

Արդարադատության նախարարի օգնական ` Էմիլ Վարդանյանին (Ռուսաստան)
Ներքին գործերի նախարար ՝ Մարտիրոս Շահբազյանին (Ֆրանսիա)
Ներքին գործերի նախարարի օգնական ` Հրաչ Փիլիպոսյանին (Ֆրանսիա)
Մշակույթի նախարար ՝ Արմենուհի Պետրոսյանին (Ֆրանսիա)
Կրթության եւ գիտության նախարար ` Կարինե Հյարապետյանին (Գերմանիա)
Կրթության եւ գիտության նախարարի

Օգնականներ `

Արփինե Նավասարդյանին (Հայաստան),

Փառանձեմ Շահբազյանին (Հայաստան)

 

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ`

Տիգրան Փաշաբեզյան

 07-03-2014 թ

Տիգրան Փաշաբեզյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Տիգրան Փաշաբեզյան,

2011 թ. Ապրիլի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային խորհուրդի որոշումով նշանակվել է Արեւմտյան Հայաստանի վտարանդի Կառավարության Վարչապետ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում կրկին հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին նստաշրջանում՝ 20 հունվար 2014 թ.:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետի պաշտոնում երրորդ անգամ վերահաստատուել է 2017-ի Յունիսի 11-ին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում:

 

Ծննդյան ամսաթիվ – 25.09.1955 թ.

Առաջին նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունը

Քաղվածք № 2

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման առաջին նստաշրջանի երկրորդ նիստի արձանագրությունից

 

20-ը հունվարի, 2014 թ., Փարիզ

 

Նիստի սկիզբը ժամը 10:00-ին, ավարտը՝ 17:00-ին:

 

Ընտրված 64 պատգամավորներից մասնակցել են 50 պատգամավոր (29-ը նիստերի դահլիճում, 21-ը ինտերնետ կապի միջոցով), որը կազմում է ավելի քան 78 տոկոս:

Քվորումը ապահովված է:

        

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին:

Որոշեցին՝ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների պետական համակարգը՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը եւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը պարտադրված են առայժմ գործել արտերկրում, Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը հաստատում է, որ մինչեւ Բնօրրան Հայրենիքում հաստատվելը, Արեւմտյան Հայաստան Հանրապետության Նախագահ՝ պետության գլուխ, ընտրում է Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի մասին: Որպես թեկնածուներ առաջադրվեցին Արմենակ Աբրահամյանը եւ Արամ Մկրտչյանը: Ելույթներից եւ քննարկումներից հետո Արամ Մկրտչյանը հանեց իր թեկնածությունը: Հաշվի առնելով, որ Արամ Մկրտչյանը հանեց իր թեկնածությունը քվեարկվում է Արմենակ Աբրահամյանի թեկնածությունը:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ պետության գլուխ, ընտրել Արմենակ Աբրահամյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 49, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի քաղաքական ելույթը:

Որոշեցին՝

ա/ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի քաղաքական ելույթի դրույթները, դրական գնահատական տալով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 10-ամյա աշխատանքներին:

բ/ Հաստատել, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը պետք է շարունակի աշխատանքները ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների ձեւաչափում՝ վերջնականապես հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Ըստ կանոնակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը ընդունում է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի եւ նրա ղեկավարած Կառավարության հրաժարականը, որը գործել է երեք տարի:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետի ընտրության մասին:

Որոշեցին՝ Ըստ կանոնակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը, որպես Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետի առաջարկում է Տիգրան Փաշաբեզյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին` Արեւմտյան Հայաստանի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2011-2014 թթ. աշխատանքների վերաբերյալ:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2011-2014 թթ. աշխատանքների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմի՝ Նախարարների մասին:

Որոշեցին՝

ա/ Ըստ կանոնակարգի Արեւմտյան Հայաստանի Կառավարության նոր կազմը՝ Նախարարների թեկնածությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է Վարչապետը, որը հատուկ Հրամանագրով հաստատում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմը՝ Նախարարներին:

բ/ Լրացուցիչ՝ պատգամավոր Արամ Մկրտչյանի առաջարկությամբ, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության նոր կազմի՝ Նախարարների, մասին տեղյակ պահել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմը հաստատելիս հաշվի առնել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանին պատգամավորների կարծիքները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին` Արեւմտյան Հայաստանի Կառավարության ապագա ծրագրերի մասին:

Որոշեցին՝ Առաջիկա երկու ամիսների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապագա ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշի հաստատման մասին:

Որոշեցին՝ Հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի Հրամանագիրը Արեւմտյան Հայաստանի դրոշի մասին, հաստատել դրոշը, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Այսպիսով Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առաջին գումարման, առաջին նստաշրջանի աշխատանքներն ավարտվում են:

 

 Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Բիատրիս Նազարյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

1-ին նստաշրջանի ուղերձը

1-ին նստաշրջանի ուղերձը

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ` Արմենակ Աբրահամյան (20.01.2014 – 11.06.2017)

Արմենակ Աբրահամյան,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին նստաշրջանում՝ 20 հունվար 2014 թ.,

2004 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ:

 

2017 թ. հունիսի 11-ին լիազորությունները դադարեցվաց են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

Առաջին նստաշրջանի 1-ին նիստի արձանագրությունը

Քաղվածք № 1

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի առաջին գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստի արձանագրությունից

 

18-ը հունվարի, 2014 թ., Փարիզ

 

Նիստի սկիզբը ժամը 10:00-ին, ավարտը՝ 17:00-ին:

Ընտրված 64 պատգամավորներից մասնակցել են 50 պատգամավոր:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում
 (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):

Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 50 պատգամավոր, (29-ը դահլիճում եւ
 21-ը ինտերնետ կապով), որը կազմում է ավելի քան 78 տոկոս:

Քվորումը ապահովված է:

 

Հնչում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:

 

Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ -0,

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի կանոնակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի կանոնակարգը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանին, ով ըստ կանոնակարգի առաջարկեց, որ մինչեւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի ընտրությունը, նիստը վարի ամենատարեց պատգամավորը:

Որոշեցին՝ ըստ կանոնակարգի, մինչեւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի ընտրությունը, նիստը վարի ամենատարեց պատգամավոր Վրեժ Աբրահամյանը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է տրվում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին, որ տեղի է ունեցել 1894-1923 թթ., երեք թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրությունում:

 

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրել նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով.

Նախագահ՝ Տիգրան Բաբայան,

Տեղակալներ՝ Վիոլետա Ղազարոսյան եւ Արամ Հարությունյան:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրության արդյունքների վերաբերյալ:

Որոշեցին՝ հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցը պատգամավորների ընտրության արդյունքների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների լիազորությունների հաստատման մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 64 պատգամավորների լիազորությունները, որոնց ըստ ընդհանուր ցուցակի ընտրել են 17.837 ընտրողներ՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ, 41 երկրներից:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ ընտրել Արմեն Տեր-Սարգսյանին, 17-ը հունվարի 2014 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի աշխատանքային խմբերի ընդունած որոշումների ու առաջարկների հիման վրա:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 49, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի տեղակալների ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի տեղակալներ ընտրել Տիգրան Բաբայանին եւ Հայկ Հարությունյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 49, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղարների ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղարներ ընտրել Բիատրիս Նազարյանին եւ Սաթենիկ Ալեքսանյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հետեւյալ մշտական հանձնաժողովները, 17-ը հունվարի 2014 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի աշխատանքային խմբերի ընդունած որոշումների ու առաջարկների հիման վրա. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով, Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողով, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողով, Ֆինանսական, տնտեսական հարցերի հանձնաժողով, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով, Մշակույթի հարցերի հանձնաժողով, Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի հանձնաժողով, Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով, Լրատվության հարցերի հանձնաժողով, Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողով, Վետերանների եւ հաշմանդամների հարցերի հանձնաժողով, Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի հանձնաժողով:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրել, 17-ը հունվարի 2014 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի աշխատանքային խմբերի ընդունած որոշումների ու առաջարկների հիման վրա. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով՝ նախագահ չի ընտրվել, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով՝ նախագահ չի ընտրվել, Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողով՝ Բասամ Թահան, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողով՝ Դավիթ Ալեքսանյան, Ֆինանսական, տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Վարդան Մանջիկյան, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով՝ Կարինե Հայրապետյան, Մշակույթի հարցերի հանձնաժողով՝ Յուլիա Գյուլոյան, Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի հանձնաժողով՝ Սաիդա Օհանյան, Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով՝ Վաղարշակ Սահգելդյանց, Լրատվության հարցերի հանձնաժողով՝ Տիգրան Հարությունյան, Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողով՝ Արմենակ Հարմանդանյան, Վետերանների եւ հաշմանդամների հարցերի հանձնաժողով՝ Վրեժ Աբրահամյան, Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի հանձնաժողով՝ Արամ Հարությունյան:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների հաստատման մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների ներկայացված ցանկը:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ելույթները աշխատանքային ծրագրերի մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերը:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Բիատրիս Նազարյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար