Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ: «ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է
Հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը մնում է միջազգային օրակարգի ամենասուր և բարդ խնդիրներից մեկը, քանի որ այն գտնվում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և կոշտ աշխարհաքաղաքական շահերի …
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: Այս մասին հայտնում է ANCA-ն։ H.R. 9087-ի Շերմանի փոփոխությունն ընդունվեց հանձնաժողովի ամբողջ կազմով՝ 44 կողմ և 7 …
ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը հոդված է հրապարկել «Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև» վերնագրով։ Պետությունների պատմության մեջ գոյություն ունեն ժամանակաշրջաններ, երբ մարտահրավերները չեն
ԵԱՀԿ գլխավոր տնօրեն` թուրք Ֆերիդուն Սինիրլի Օղլուն պետք է լինի կրոնական ազատության խախտումների դեմ արգելք, այլ ոչ թե կամավոր աջակից։ Այս մասին ասվում է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը …
Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պագտամավորներ (փոփոխություններով և լրացումներով): Լիազորությունները հաստատվել են 27.12.2015 թ. կայացած 3-րդ նստաշրջանում:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարարության 2016-2017 թթ. գործունեության համառոտ զեկույց
Արեւմտահայերենի ուսուցման հետ կապված մեր հինական նպատակներից է Արեւմտյան Հայաստանում ձեւավորվող եւ ձեւավորված հայ համայքներում կազմակերպել արեւմտահայերենի ուսուցման դասընթացներ։ Անցյալում Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում (Դերսիմ, Մուշ, Տիգրանակերտ) կազմակերպվել են արեւմտահայերենի դասընթացներ։ Տարբեր պատճարներով 2015 թվականին չհաջողվեց կազմակերպել կամ շարունակել դրանք։ Անհաջողության պատճառներից էին Թուրքիայի Հանրապետությունում եւ Արեւմտյան Հայաստանում տիրող իրողությունը, քաղաքական իրավիճակի սրումը տարածաշրջանի ժողովուրդների եւ պետական ուժերի միջեւ: Պակաս կարեւոր չէր նաեւ արեւմտահայերենի մասնագետների պակասը, ֆինանսական միջոցների սղությունը։
Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարարությունում Վարչապետ պարոն Տիգրան Փաշաբեզյանի եւ նախարարության պաշտոնյաների ու մասնագետների մասնակցությամբ ծրագիր է մշակված ուսուցման եւ քերականության դասագրքերի պատրաստման նպատակով։ Գրքերի պատրաստման աշխատանքներով զբաղվում է Կրթության փոխնարար Մովսես Նաջարյանը։ Գրքերի պատրաստումից հետո ուսուցման համար ծրագրված է պատրաստել ու վերապատրաստել արեւմտահայերենի ուսուցիչներ։ Ծրագրված է ուսուցումն իրականացնել համացանցի միջոցով։
2017 թվականի համար «Հայկականվիրտուալհամալսարան»-ի (ՀՎՀ) հետ ձեռք է բերվել համաձայնություն Թուրքիայի Հանրապետությունից եւ Արեւմտյան Հայաստանից արեւմտահայերեն սովորելու համար դիմորդնեերի ընդունելությունն ու ուսուցումը իրականացնել անվճար կերպով։
Վրեժ Քոսայան
Արեւմտյան ՀայաստանիՀանրապետության Կրթության Նախարար
Սիրելի գործընկերներ նախ եւ առաջ ես շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ հնարավորություն ունեցա որպես պատգամավոր մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան) 4-րդ նստաշրջանին: Շարունակելով խոսքս շնորհակալություն եմ հայտնում Խորհրդարանի նախագահ պարոն Արմեն Տեր-Սարգսյանին այս նստաշրջանը անցկացումը նախաձեռնելու եւ մեր կատարված աշխատանքները ներկայացնելու հնարավորությունը ընձեռելու համար: Այս տարվա կատարած աշխատանքներից ուզում եմ առանձնացնել Սամվել Մհերյանի հետ Արեւմտյան Հայաստան այցելությունը, որտեղ առիթ ունեցանք ծանոթանալու եւ կապեր հաստատելու մեր հայրենակիցների հետ:
Ֆինանսական միջոցների սղության պատճառով այս տարի չհաջողվեց առաջընթաց գրանցել պարաօլիմպիկ խաղերի կազմակերպման ոլորտում, բայց հույս ունենք, որ գալիք տարում կլրացնենք այդ բացը:
Ցանկանում եմ որ Աստված էլ ավելի զորացնի մեր հավատքը առկա մարտահրավերներին դիմակայելու եւ դրանք հաղթահարելու համար:
Շնորհավորում եմ բոլորիդ եկող Նոր տարին եւ Սուրբ ծնունդը:
Շնորհակալություն
Վարդան Կալամկերյան,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավոր
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի հարգելի մասնակիցներ,
Հարգելի Տիկնայք և Պարոնայք, Ողջունում եմ բոլորիդ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (խորհրդարանի) 1գումարման 4-րդ նստաշրջանի կապակցությամբ։ Եւ իմ Խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորիցդ որ հնարավորություն ընձեռնեցիք ինձ ելույթ ունենալու և ներկայացնելու Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի 2016 թվականի իրականացրած աշխատանքներն ու իրական իրավիճակը այսօր Ջավախքում։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մաս կազմող Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը ներկայացնում է 2016 թվականի ընթացքում իր կատարած աշխատանքները, որոնք կրում են իր մեջ տարբեր բնույթներ և դրանք բաղկացած են 2 կետերով։
1. Քարոզչական
2. Իրավիճակն այսօր Ջավախքում
1. Քարոզչական աշխատանքներ
Քարոզչական աշխատանքներ են տարվում տարբեր ձևաչափերով և ուղղություններով։
Հիմնական աշխատանքները կատարվում են երիտասարդությայն շրջանակներում։
Հաշվի առնելով այն փաստը, որ, ապագան ՀԱՅ երիտասարդի ձեռքում է, և մենք պարտավորվում ենք ու պատասխանատվություն ենք կրում ներկա երիտասարդության և ապագա սերնդի առջև։ Չնայած այդ ամենին, մեր աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս տարբեր խոչնդոտներ և տարբեր խնդիրներ։ Սակայն այդ ամենը մեզ չի հուսաթափում, այլ, հակառակը, ջանասիրաբար և հպարտորեն միասնական ջանքերի շնօրհիվ, կամաց կամաց բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում։
Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի նպատակն է։ Ստեղծել, համախմբվածություն, համերաշխություն, միաբանության հիմքեր, և այս խորագրի շուրջ հանուն այսօրվա և ապագայի հզօր հայրենիքի հիմքը արմատապես խորացնել ինչպես Ջավախքահայության այնպես ել ողջ, տարագիր հայության շրջանակներում։
Այս բոլոր աշխատանքները կատարվում են ոչ միայն Ջավախքում, այլ նաև Աեւելյան Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։
Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրը, իր մասնակցությունը ունեցավ հոկտեմբերի 22 ին Սամվել Մհերյանի կազմակերպած միջոցառմանը Տունդարձի Ճամբան ֆիլմի ցուցադրմանը, Ռուսաստանի դաշնության Օբնինսկ քաղաքում։
Ֆիլմի ցուցադրմանը մասնակցում եին 160 և ավելի հայեր, որոնք ապրում էին Օբնինսկ քաղաքում։ Անհատական զրույցների ժամանակ մենք քարոզչական աշխատանքներ եինք կատարում թ՞ե Արևմտյան Հայաստանի Հանրապետության և թ՞ե Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի Գաղափարների ու Գործունեության մասին։
Տարբեր միջոցառումների ընթացքում ներկայացնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, և Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը, Արեւմտյան Հայաստանի Հայության և Արեւմտյան Հայաստանի Իրավունքների Պաշտպանության Իրավական-Քազաքական փաթեթը։
Ջավախքի Հայերի Ազգային խորհրդը իր երկամյա քրտնաջան աշխատանքնեի շնորհիվ կարողացել է վաստակել հարգանք և պատիվ, Հայ հասարակության շարքերում, և ընդգրկել իր գաղափարների շուրջ տարբեր տարիքի անձանց։
Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը իր մասնակցությունն ունեցավ Արցախի ինքնապաշտպանությանը, Ապրիլ-Մայիս ամիսներին։ Եւ այս հարցում իրենց աջակցությունն ունեցան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Հարգարժան Պարոն Արմենակ Աբրահամեանը, Արեւվտայն Հայաստանի Հանրապետության Վարչապետ Հարգարժան Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի Պատգամավորներ հարգարժան Պարոնայք, Սամվել Մհերյաը, Վարդան Քալամքերյանը, Արտյոմ Շահնազարյանը, Հայկ Հարությունյանը։
Որտեղ նույնպես կատարվում եր աշխատանքներ, ներկայացվում եր Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը և Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդը։
2. Այսօր իրավիճակը Ջավախքում
Ինչպես գիտնեք բոլորս, Ջավախքի խնդիրները մնում են նույնը, ինչպես և եղել են միշտ, Հայոց լեզվի, ազգային ինքնության, պատմության, մշակույթի պահպանումը, ազգային դաստիարակության իրականացումը: Ըստ այդմ կարևորություն է ստանում սերունդների լրացուցիչ կրթության, դաստիարակության կազմակերպումը տարբեր միջոցառումների միջոցով։
2016թ․ ընթացքում բազմաթիվ խոչնդոտներ է ունեցել Հայ ազգը, իր իսկ սեփական հողի վրա, խնդիրներ են ծագել, ինչպես ֆիզիկական, այնպես ել բարոյական ու հոգեպես։
Վերջին 5 տարիների ընթացքում, ավելի քիչ, թուրք ադրբեջանական կազմակերպություններ և անհատներ են ներթափանցել Ջավախք քան 2016թ․-ին։
Այս տարի թուրք ադրբեջանական անհատներն ու կազմակերպությունները ազատօրեն են գործում Ջավախքի ողջ տարածաշրջանում, քան երբևիցե, իսկ հայը չի կարողանում իր տանջանքը և քրտինքը հանգիստ վայելել իր սեփական հողի վրա։
Ցավալին այն է որ Ջավախքը հետզհետե արժանանում է Նախիջևանի Ճակատագրին։
Դեպի Ջավախք շարունակվում է արգելափակվել հայկական գիր գրականության ներմուծումը, ակտիվօրեն բազմանում են ճնշումները, տարբեր պատճառներով, հեռացվում են աշխատանքից հայ մասնագետներ։ Օրեցօր ակտիվորեն փոփոխվում են ղեկավար մարմինները, հայերի փոխարեն վրացիներն են տնօրինում բոլոր պետական կառույցներում։ Անգամ հայկական դպրոցների տնօրեններն են վրացիներ, որոնք բացարձակապես չեն տիրապետում հայոց լեզվին։
Ջավախքի Հայերի Ազգային խորհուրդը իր կատարած աշխատանքների ընթացքում եկել է հետևյալ համոզմունքի, տեսնելով այս բոլօր իրադարձությունները, պետական իշխանությունների վարած քաղաքականությունը, հակահայ քարոզչությունն ու թուրք ադրբեջանական մարմինների ներթափանցման ծրագրերը դեպի Ջավախք, գիր գրականության ոչնչացումը կրթական համակարգից, առաջարկում է, Արևմտյան Հայաստանի Հանրապետության իշխանական մարմիններին, ելքեր գտնել այս բոլոր խնդիրներին դիմակայելու և լուծելու համար։
Քանզի ժամանակը քիչ է և վտանգները մեծ։
Եթե չենք ուզում կորցնել նաև Ջավախքը, ինչպես մյուս հայկական տարածաշրջանները։
Հարգելի Տիկնայք և Պարոնայք
Այսքանով ավարտում եմ համառոտ կազմված ելույթս, Հավատացած եղեք որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը և Արեւմտյան Հայաստանի Հայությունը կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին միասնական ուժով և հզոր կամքի գոյությամբ։
ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ և ՄԵԾ ՈՒԺ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ։
Շնորհակալություն ուշադրության համար։
Խորին հարգանքներով՝
Աղվան Տոնականյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավոր