ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: Այս մասին հայտնում է ANCA-ն։
H.R. 9087-ի Շերմանի փոփոխությունն ընդունվեց հանձնաժողովի ամբողջ կազմով՝ 44 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։
«Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախի փախստականների անվտանգ վերադարձը և Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղության անվերապահ նախապայմաններ են և ոչ թե Բաքվի սակարկությունների գործիք, որոնցով վերջինս ստիպում է Հայաստանին միակողմանի զիջումների գնալ», — նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ադրբեջանի խորհրդարանն, ինչպես և սպասվում էր, բացասական է արձագանքել այս զարգացումներին. օրինագծի ընդունումը որակել են որպես «ԱՄՆ Կոնգրեսը՝ հայկական լոբբիի շահերից ելնելով, Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք դարձնելու փորձ է կատարում»:






