Ազգությամբ թուրք – ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտգործնախարար (2015 թվականին), Իսրայելում Թուրքիայի նախկին դեսպան (2002-2007) և Թուրքիայի Հանրապետության կողմից ժամանակավորապես օկուպացված Համշեն նահանգի Կերասուն քաղաքի բնակիչ,  ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլի օղլուն անկեղծ խոստովանություն արեց։

«Իշխանությունները իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անհաճո անձանց նկատմամբ ճնշումներ։ Այս ամենը՝ Արևմուտքի հրահրմամբ»,– այս մասին նշվում է ռուսական Առաջին ալիքի «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին» ռեպորտաժում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։

Ռեպորտաժում նաև ներկայացվում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի երկխոսությունը «Հայաստանի վարչապետի» հետ (իսկ իրականում՝ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ)։

VIDEO – https://www.1tv.ru/n/546978

 

“- Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք ևս կարող եք ինձ աջակցել այս հարցում։

– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

– Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։

– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։”

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × 4 =