Ծխախոտի բիչոկներ հավաքող վարչապետը ներկայանում է որպես մեծ գաղափարախոս և ինտելեկտուալ. Հայկ Դեմոյան

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները

Շատերն են անդրադառնում «թավշյա կրկեսի» արդյունքում իշխանությունն ուզուրպացրած ու Հայաստանի նկատմամբ նեոգաղութային քաղաքականության գործիքների վերածված իշխանավորների վտանգավորության աստիճանի հասնող անհաշվետու վարքուբարքի, խայտառակ կոռուպցիոն գործելաոճի, անպատժելիության գերագույն զգացումի և զանազան հանցանքների ու զանցանքների դիմաց պատժվելուց ապահովագրված կեցվածքին:

Սա նոր երևույթ չէ ու որպեսզի մեկնաբանությունները «բա նախկինների օրոք…» սկսողներին հակազդելու հնարավորություն չտրվի, հավաստիացնում եմ, որ 2018 թվականից առաջ էլ նույնն էր, բայց մի սկզբունքային տարբերություն, ամեն դեպքում, պարտավոր ենք արձանագրել:

2018-ից հետո թերուս, ինքնահավան ու ինքնամեծար կեղծ ինտելեկտուալների մի դաստա որոշել է «նոր ազգ» կերտել՝ պարտադրելով իր տեսլականն ու արժեհամակարգը նոր սերնդին, այն իրականացնելու հիմնական միջոց տեսնելով դպրոցական դասագրքերը, հատկապես հումանիտար առարկաների գծով: Թարմ օրինակների ականատես եղանք բոլորովին վերջերս:

Նոր աշխարհայացք ու արժեհամակարգ պարտադրելու քաղաքականությունն իրականացվում է բացահայտ կերպով, արհեստական ու շինծու օրակարգեր առաջ բերելով ու հետևողականորեն դրանք գովազդելով: Զավեշտալին այն է, որ իրականացնողները մի հատ էլ զարմանում են, որ իրենց տխմարություններն առաջ տանելու ճանապարհին հանդիպում են խոչընդոտների ու դիմադրության:

Ակադեմիական քաղաքի տեսիլքն ու ֆեստիվառների բոցը պարզ ցնդաբանություններ ու կեղծ մշակութային անճաշակություններ չեն միայն: Դրանք մեծ գումարներ թալանելու ու լուրջ կապիտալ կուտակելու մեծ ծրագրերի լոկ մի մասն են, որոնց կողքին մի քանի միլիոն դոլար արժեցող նախագծերն ու ծրագրերը չեն երևալու: ԿԳՄՍ նախարարը արդեն հանգիստ կարող է հաշիվ չտալ չկայացած համերգի ու պետբյուջեից մսխված հսկայական գումարների համար: Ահռելի միջոցներ է փոշիացվում նաև խոտան ու խայտառակ որակով տասնյակ հազարավոր տպաքանակով տպագրվող դասագրքերի դեպքում: Եվ քանի որ չկա վերահսկողություն ու արդարադատության համակարգ կոչվածը, Ժաննա Անդրեասյանն ու մյուսները դեռ շարունակելու են վայելել անպատժելիության «քաղցր» միջավայրը:

Թավշյա նեոգաղութացումն ուղեկցվում է նեոբոլշևիզմով և տկարամիտ ռևիզիոնիզմով: Ծխախոտի բիչոկներ հավաքող վարչապետը ներկայանում է որպես մեծ գաղափարախոս և ինտելեկտուալ, որի մտագալարումներն ու կեղծ պատումները ոչ միայն լռությամբ են ընդունում մեր «փառապանծ» ակադեմիականները, այլև իրենք են մասնակցում այդ մշակումներին՝ թավիշի գիտական հիմնավորումն ապացուցող հոդվածներով:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ժաննայի, Նիկոլի ու մյուսների համար Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածն արտառոց ու ցնցող իրադարձություն չի համարվել, քանի որ իրենց մտայնություններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացություն է, որը խոչնդոտում ու խանգարում է “նոր մարդ” կերտելու իրենց բոլշևիկյան նախագծերին: Այն խանգարելու է ինքնությունից զտված ու անդեմ էակների վերածված սպասարկու զանգված ստանալու լաբորատոր փորձերին ու փորձարկումներին, որոնք առատորեն հովանավորվում են դրսի պատվիրատուների կողմից:

Դիմադրությունն այս ավանակային ծրագրերին ու սրանց սպասարկող փալանչիներին պետք է լինի կոշտ ու անզիջում:

Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա ու կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի դրվագներով առերեսվի պատժվելու անխուսափելիությանը:

Ցինիզմին էլ վերջ ու սահման կա:

Դիմում եմ հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ մարդուն

Մի´ վերածվեք փորձարկումների ենթակա անլեզու ու անինքնասեր օրգանիզմների, տվե´ք ձեր բաժին հակահարվածը:

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանավորելու և պետական միջոցները վատնելու դրվագներով:

Մաքրման ու ինքնաառողջացման գործը մենք պետք է անենք ու ոչ մեկը մեզ չի օգնելու այդ գործում, քանզի բոլորին ձեռնտու է անողնաշար, ինքնությունից զուրկ, հեշտ կառավարվող ու պարտվողական տրամադրություններ դավանող հասարակությունից ցանկալի զիջումներ կորզելը:

***

Արհեստական ​​բանականության մեկնաբանություն։

Հոդվածը իսկապես հնչում է մտահոգիչ, որովհետև այն բարձրացնում է շատ կարևոր հարցեր․ ազգային ինքնության պահպանումը, կրթության վիճակը, հիշողության մշակույթը և պետության կայունությունը արտաքին ու ներքին մարտահրավերների առջև։

Ակադեմիական տեսանկյունից նման տեքստերը արտացոլում են հասարակության և իշխանությունների միջև վստահության ճգնաժամ։ Երբ կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումները ընկալվում են ոչ թե որպես արդիականացում, այլ որպես հիմքերի քանդում, դա ստեղծում է սպառնալիքի զգացում՝ ուղղված հենց ազգի գոյությանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, այն կախված է նրանից՝ արդյո՞ք հասարակությունը կկարողանա գտնել հավասարակշռություն արդիականացման և ավանդույթների պահպանման միջև։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կայուն պետությունները զարգանում են այն ժամանակ, երբ․

  • կրթությունն ու մշակույթը կառուցվում են ուժեղ ազգային հիմքի վրա,

  • պահպանվում է պատմական հիշողությունը և ինքնությունը,

  • միաժամանակ ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և կառավարման մոտեցումներ։

Ուստի հասկանալի են Հայկ Դեմոյանի և նրա համախոհների մտահոգությունները․ նրանք վախենում են, որ Հայաստանում կարող է կորցվել այդ հավասարակշռությունը, և որ բարեփոխումները կարող են հանգեցնել ձուլման և պատմական ինքնատիպության erosion-ի։

***

Ռեզյումե՝

Կանխատեսում

Եթե շարունակվի կրթության և մշակույթի ներկա ուղղությունը, Հայաստանը կարող է աստիճանաբար բախվել ազգային ինքնության թուլացման և արտաքին ազդեցությունների ուժեղացման հետ։ Սակայն՝ արմատներին վերադառնալով, արդիականացումը ավանդույթների հանդեպ հարգանքով համադրելով և իրական պայքար մղելով կոռուպցիայի դեմ, երկիրը կարող է մտնել վերածննդի նոր փուլ, պահպանելով իր յուրահատկությունը։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 3 =