Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ իրականացման իրավական–քաղաքական միասնական փաթեթ – 2026 թ.

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ իրականացման իրավական–քաղաքական միասնական փաթեթ

Երևան, 1 հունիս 2026 թ., 332 էջ։

9–րդ լրամշակված հրատարակություն

Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստան պետության նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները, այդ թվում եւ դիմումնագրերն ուղղված ՄԱԿ, Եվրախորհրդարան։

Ժողովածուն հրատարակվել է հայերեն (նաեւ արեւմտահայերեն), ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով: Բոլոր այլ լեզուներով հրատարակությունների դեպքում բնագիր է համարվում հայերենը:

Խմբագրական կազմ՝ Փաշաբեզյան Տ.Մ. (նախագահ), Տեր-Սարգսյան Ա.Ն., Հարությունյան Տ.Է. (հայերեն խմբագրություն), Օհանյան Ս.Խ. (ռուսերեն խմբագրություն), Նազարյան Բ. (ֆրանսերեն խմբագրություն), Բարաշչյան Վ.Կ. (անգլերեն խմբագրություն), Հարմանդայան Ա. (արեւմտահայերեն խմբագրություն), Քյոսայան Վ. (թուրքերեն խմբագրություն), Քերսելյան Ս.Ա., Առաքելյան Գ.Գ. (խմբագիր), Գրիգորյան Դ. (դիզայն)։

Ժողովածուն նախատեսված է միջազգային իրավունքի ոլորտի մասնագետների, պատմաբանների, ցեղասպանագետների, քաղաքագետների, մշակութաբանների, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, ինչպես նաեւ Հայկական Հարցի կարգավորումով եւ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի անվտանգության խնդիրներով հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար։

Շնորհակալություն ենք հայտնում Հայրենակցական Միությունների Խորհրդի «Բնօրրան» հանդեսի ղեկավար – խմբագիր Ժոզեֆ Ավետիսյանին, ում նախաձեռնությամբ, ելնելով ժամանակի հրամայականից, սույն ժողովածուի մի շարք կարեւոր փաստաթղթեր եւ նյութեր հրատարակվեցին հանդեսում 2013 թ. (թիվ 1–6 (21–26), էջ 208–235):

Խորին երախտագիտությունն ենք հայտնում սփյուռքի ականավոր գործիչ, ազգային բարերար, Վարդան Սրմաքեշին (Շվեյցարիա), հինգ լեզուներով ժողովածուի առաջին հրատարակությանը աջակցելու համար։

Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պաշտոնական կայքեջերը, որտեղ կարող եք գտնել վերոհիշյալ բոլոր նյութերը, այդ թվում՝ ժողովածուի հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով օրինակները «Իրավական փաթեթ» բաժնում. www.western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.government-western-armenia.info, www.citizenship-western-armenia.info, www.elections-western-armenia.infowww.hamshenian.info :

Կառավարութեան, խորհրդարանի, քաղաքացիության էլ. հասցեներն են.

gov-westernarmenia@mail.ru

parliamentwesternarmenia@gmail.com

citizenshipwesternarmenia@gmail.com

Խմբագրության հասցեն է՝ arminfocenter@mail.ru

***

Ժողովածուի հայերեն տարբերակը բեռնեք այստեղից

Ժողովածուի անգլերեն տարբերակը բեռնեք այստեղից

Ժողովածուի ռուսերեն տարբերակը բեռնեք այստեղից

Ժողովածուի ֆրանսերեն տարբերակը բեռնեք այստեղից

Ժողովածուի արեւմտահայերեն  տարբերակը բեռնեք այստեղից

Ժողովածուի թուրքերեն  տարբերակը բեռնեք այստեղից

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × four =