2017 թ. յունիսի 11-12-ը Երեւանում աշխատանքները կսկսի Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան 07.06.2017-ի №12 նիստի որոշման համաձայն` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը տեղի կ’ունենայ յունիսի 11-12-ը Երեւանում:

Խորհրդարանի 5-րդ նստաշրջանն անցկացուելու է հետեւեալ օրակարգով.

  1. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգում ստեղծուած իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերեալ:
  2. Որոշում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 3-րդ ընթերցման եւ Սահմանադրութեան ընդունման յետագայ ընթացակարգի վերաբերեալ:
  3. 4-րդ նստաշրջանից յետոյ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան կողմից ընդունուած որոշումների հաստատում:
  4. Այլ հարցեր:

Վերոյիշեալ հարցերի շուրջ քննարկում, զեկոյցնէր եւ որոշումների ընդունում:

 

Արմէն Տէր-Սարգսեան

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

08.06.2017 թ.

Leave a Reply

Your email address will not be published.

five × five =