Поздравление с Новым 2020 годом и Рождеством Христовым Председателя Национального Собрания (Парламента) Западной Армении АРМЕНА ТЕР-САРКИСЯНА

(На армянском языке)

Սիրելի հայրենակիցներ, Հայկական երեք պետությունների՝  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության,  Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության  Ազատ եւ Հպարտ քաղաքացիներ, Խորհրդարանի պատգամավորներ, Կառավարության անդամներ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) անունից շնորհավորում ենք հայ ժողովրդի եւ Հայաստանի 2020 թվականի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացում շրջադարձային էին 2018 – 2019 թթ․։

Մեծ էր ոգեւորությունը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը անցկացված 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններում ձեռք բերված աննախադեպ արդյունքները, որոնց մասնակցեցին 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 2-րդ նստաշրջանում, որ անցկացվեց 2019 թ․ դեկտեմբերի 27-28-ը, մենք արդեն հաստատեցինք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության ու Ազգային Ժողովի (Խորհրդարանի), 2019 թ. հունվարի 19-ի համատեղ որոշման համաձայն՝ 2020 թ.-ին, այսինքն, Հայ ժողովրդի իրավունքների եւ Հայկական Հարցի արդարացի լուծման 100-ամյակին նվիրված միջոցառումների համալիր ծրագրերը։

Նշեք այդ հիշարժան տարեթվերը, որոնց 100-ամյակը նշվում է 2020 թ.-ին.

  • Հայաստան պետության անկախության դե ֆակտո (de facto) ճանաչումը Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Փարիզի Խաղաղության Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
  • Փարիզի Խաղաղության Վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի ընդունած որոշումը Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ, 24 փետրվար 1920 թ․,
  • Հայաստան պետության անկախության դե յուրե (de jure), ճանաչումը Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից, 11 մայիս 1920 թ.,
  • ԱՄՆ Սենատում Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակոտ (de facto) ճանաչել է Հայաստանի տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ, 29 մայիս — 1 հունիս 1920 թ.,
  • Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ.,
  • Սեւրի խաղաղության պայմանագիրը, 10 օգոստոս 1920 թ.,
  • ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.։

 

Վստահ ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր ազգի՝ արդեն հարյուր տարուց ավելի առկախված սրբազան նպատակների իրականացմանը՝ Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի ազատագրմանը։

Կատարված աշխատանքները պարտավորեցնող են եւ ստիպում են նոր եռանդով ու հույսով առաջ ընթանալ:

Ուստի թույլ տվեք կրկին ջերմորեն շնորհավորել հայ ժողովրդի եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել բոլորին քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք։

Թող 2020 թվականը բոլորիս համար դառնա նոր ձեռքբերումների, նվաճումների, հաջողությունների, միասնության  ու հաղթանակների տարի։

Կեցցե մեր Հայրենիքը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, Կիլիկիան, Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը:

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 01.01.2020 թ.

Please follow and like us: