VIDEO – Մեր դեմ պատերազմ է լինելու․ Հայտարարում եմ զորահավաք․ ՀԱԲ-ի հրամանատար Արամ Թորգոմյանի (ԱՐԱՄՈ) կոչը, 24 Ապրիլ, 2021 թ.

Մեր դեմ պատերազմ է լինելու․ Հայտարարում եմ զորահավաք․

ՀԱԲ-ի (Հայոց Ազգային Բանակ) ռազմա-հայրենասիրական ՀԿ-ի հրամանատար Արամ Թորգոմյանի (ԱՐԱՄՈ) կոչը,

24 Ապրիլ, 2021 թ. Continue reading

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ ասվում է.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան Continue reading

Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը

Ազատության հրապարակում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ ավանդական ջահերով երթը։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999թ.։

Մինչև երթը մասնակիցներն ավանդաբար Ազատության հրապարակում այրում են Թուրքիայի դրոշը, որից հետո շարժվում են Բաղրամյան պողոտայով, Կիեւյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ խոնարհում են այն բոլոր երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Այս տարի երթի կարգախոսն է «Ճանաչում, դատապարտում, հատուցում»:

Ջահերով երթը  կավարտվի Ծիծեռնակաբերդում միասնական աղոթքով։

Այս տարի նույնպես Հայաստանի տարբեր համայնքներում եւս գրեթե միաժամանակ մեկնարել են ավանդական դարձած` ջահերով երթը:

ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հայտարարությունը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայ ժողովուրդն ապրեցավ 20-րդ դարու առաջին ցեղասպանության արհավիրքը եւ հայրենիքի կորուստը, որովհետեւ, ամեն բանէ առաջ չկրցավ ճիշդ հասկնալ թուրք թշնամիի պետական մտածելակերպը, այդ ցեղի հոգեկերտվածքը ու ինքնապահպանական բնազդի անասնական առանձնահատկությունը:

VIDEO – 39 պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․

Հայերի ցեղասպանությունը իրականացվել է 1894-1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․ ՝ Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական քեմալական, հետագայում՝ հանրապետական, ինչպես նաև քրդական ավազակախմբերի ակտիվ և անմիջական մասնակցությամբ, որի ադյունքում սպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր, իսկ Continue reading

Տեսակետ. ՄԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է դատական ատյանը որոշի»

ՄԱԿ-ը ելնում է նրանից, որ ցեղասպանության փաստը «պետք է դատական համապատասխան ատյանը որոշի»: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի ծրագրերը, հաղորդում է Continue reading

Իրավական անհեթեթություն. Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին ասացին դատախազության Continue reading

Կոչ Ադրբեջանին՝ ապահովել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը. ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն այսօրվա նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:

Ստորև ներկայացնում ենք հանձնաժողովի հայտարարությունը.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և Continue reading

The Wall Street Journal. Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան հայտարարությունն անել շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին: Continue reading

ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել հստակ եւ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

106 ամերիկյան կոնգրեսականներ նախագահ Բայդենին կոչ են արել ապրիլի 24-ի իր առաջիկա հայտարարության մեջ հստակ եւ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին, նրա գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ստորագրել են նախագահ Բայդենին ուղղված այս երկկուսակցական կոչը՝ Continue reading