Category: Նորություններ

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացման տեսանյութ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախում պաշտպանության բանակի զինծառայողների կողմից հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացման տեսանյութ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսանյութը իր էջում հրապարակել էՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Continue reading

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց

Ադրբեջանական Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

Continue reading

Արցախի նախագահը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնում է առաջնագիծ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր,սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, զինակից ընկերնե՛ր, նվիրյալ կամավորնե՛ր, Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով

Continue reading

Ժամը 16։00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ․ Արցախի ՊԲ

Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Continue reading

ԱՄՈԹ! Կիեւը «չի անտեսի» Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը՝ հայտարարում է ուկրաինացի պատգամավորը

Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա»Նախագահ Զելենսկիի խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն վստահ է, որ եթե անհրաժեշտություն ծագի, Ուկրաինան «չի անտեսի» Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը։ Նա այս մասին ասել է «Ուկրաինա 24»-ի եթերում։ «Որքանով տեղյակ եմ, մենք արդեն օգնություն ցուցաբերում ենք թե՛ իրավական դաշտում, թե՛

Continue reading

ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգությանը. իրանցի պաշտոնյա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝  ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահյանը:

Continue reading

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում դեսպանին խորհրդակցությունների համար

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում արտակարգ եւ լիազոր դեսպանին խորհրդակցությունների համար: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Պատասխանելով Ադրբեջանին սպառազինության մատակարարման մասին

Continue reading

Haaretz. Անսպասելի դաշի՞ նք Նաթանյահուի եւ Էրդողանի միջեւ Իրանի դեմ Լեռնային Ղարաբաղում

Նեգեւում գտնվող իսրայելական ավիաբազաներում վայրէջք կատարող ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները համեմատաբար սովորական տեսարան է, ինչը վկայում է երկու երկրների միջեւ զանգվածային ռազմական գործարքների մասին: Սակայն Իլ-76 բեռնատար ինքնաթիռների ժամանման հաճախականությունը` երկու այդպիսի ինքնաթիռ վայրէջք էր կատարել Ուվդայում անցած հինգշաբթի` սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ

Continue reading

Կոչ ուղղված Ադրբեջանի Հանրապետության բնիկ ժողովուրդներին, միջազգային իրավունքում արհեստականորեն ձեւավորված պետության, որ Թուրքիայի 100-ամյա ցեղասպան մեքենան է Փոքր Ասիայում եւ Անդրկովկասում

Մի պատերազմեք հայերի հետ Արցախում (Ղարաբաղ) եւ Նախիջեւանում: 1000 տարի շարունակ Կովկասի բնիկ ժողովուրդների՝ ավարների, լեզգիների, ռուտուլների, ցախուրների, տաբասարանցների, թալիշների, հայերի, թաթերի, ուդինների նախնիները գծել են այն սահմանները, թե ով որտեղ պետք է ապրի: Մեր նախնիները թույլ տվեցին եւ իրավունք այս տարածքներում ապրելու տարածաշրջան

Continue reading

Մակրոն. Ֆրանսիան Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի

Ֆրանսիան Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի: Այս մասին այսօր Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է

Continue reading