«Վառ պահենք Յուրի Վարդանյանի կերպարը մեր սրտերում». Արարատ Գոմցյան

Յուրի Վարդանյանի հիշատակին

Մեր խորը ցավակցություններն ենք հայտնում Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Հայ մարդու ու մարզիկի, ով բազմաթիվ բարձրունքներ նվաճեց միջազգային մրցասպարեզներում՝ ի փառս հայ ժողովրդի ու Հայաստանի, Եւրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոնի, օլիմպիական խաղերի հաղթողի, բազմաթիվ ռեկորդների հեղինակի…
եւ քաղաքացու, ում ծրագրերի ու մտորումների մշտական առարկան ժողովուրդն ու հայրենիքն էին, նրանց օգնելու ու օժանդակելու հարցերը:

Վառ պահենք նրա կերպարը մեր սրտերում՝ հիշելով, որ դրա իրականացման լավագույն ձեւը սեփական պարտավորություններն ու պարտականությունները անմնացորդ կերպով կատարելն է:
Մխիթարվենք դրանով:

Արարատ Գոմցյան
Դիվանագետ, Գյումրիի պատվավոր քաղաքացի, Տնտեսագիտության դոկտոր

13.11.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

six − 4 =